Բաժիններ՝

Ուկրաինան արտասահմանյան ընկերություններին առաջարկել է զենքը փորձարկել մարտադաշտում. Reuters

Ուկրաինան արտասահմանյան զենք արտադրող ընկերություններին առաջարկել է զենքի նորագույն նմուշների փորձարկումներ անցկացնել ռուս-ուկրաինական հակամարտության առաջնագծում:

Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի կառավարության կողմից աջակցվող Brave1 պաշտպանական ներդրումների և գնումների խմբի հայտարարությունը:

Ըստ հրապարակման՝ Կիևի կողմից առաջարկվող սխեման՝ «Փորձարկումներ Ուկրաինայում» անվամբ, ենթադրում է, որ արտասահմանյան ընկերություններն իրենց արտադրանքը կուղարկեն Ուկրաինա, կանցկացնեն դրանց օգտագործման առցանց ուսուցում, իսկ հետո ուկրաինացի զինվորականներից կսպասեն հաշվետվություններ զենքի նմուշների փորձարկումների արդյունքների վերաբերյալ: 

Brave1-ից հայտնել են, որ արտասահմանյան ընկերությունները մեծ հետաքրքրություն են ցուցաբերել այդ նախաձեռնության նկատմամբ։ Ընդ որում, խմբի ներկայացուցիչները չեն նշել, թե կոնկրետ որ ընկերություններն են համաձայնել մասնակցել դրան:

Brave1-ի ներդրողների հետ հարաբերությունների բաժնի ղեկավար Արտյոմ Մորոզը գործակալությանը տված հարցազրույցում նշել է, որ Ուկրաինան առաջին հերթին ցանկանում է զբաղվել հակաօդային պաշտպանության համակարգերի, ներառյալ՝ անօդաչու թռչող սարքերի կալանման տեխնոլոգիաների, արհեստական բանականության վրա հիմնված համակարգերի և սավառնող ռումբերի թեստավորմամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031