Բաժիններ՝

Պատժամիջոցների նոր փաթեթով ԵՄ-ն Չեխիային արգելել է նավթ ներմուծել ՌԴ-ից

Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթը, որը հաստատվել է ԵՄ խորհրդի կողմից հուլիսի 18-ին, չեղյալ է հայտարարում ռուսական նավթ ներմուծելու՝ Չեխիային տրված թույլտվությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասվում է ԵՄ խորհրդի տարածած մամուլի հաղորդագրության մեջ։«Խորհուրդը որոշել է չեղարկել Ռուսաստանից Չեխիա նավթ ներմուծելու համար նախատեսված բացառությունը», – ասվում է հայտարարության մեջ։

Իր հերթին, «Ինտերֆաքս» գործակալությունը հաղորդում է, որ Չեխիան 2024 թվականին  2023 թվականի համեմատ նավթի ներմուծումը կրճատել է 12%-ով՝ հասցնելով մինչև 6,5 միլիոն տոննայի։ Ինչպես հայտնել է երկրի արդյունաբերության և առևտրի նախարարությունը, հղում անելով Ազգային վիճակագրական ծառայությանը, այս ծավալից 2,7 միլիոն տոննան՝ 42%-ը, մատակարարվել է Ռուսաստանից։ Սա 1,6 անգամ պակաս է նախորդ տարվա համեմատ։

Այնուամենայնիվ, Ռուսաստանի Դաշնությունը պահպանել է իր առաջատարությունը մատակարարների շարքում։

Հուլիսի 18-ին ավելի վաղ ԵՄ-ն հաստատել է Մոսկվայի դեմ պատժամիջոցների 18-րդ փաթեթն Ուկրաինայում նրա ծավալած ռազմական գործողությունների պատճառով։ Նոր փաթեթը թիրախավորում է, այդ թվում՝ ՌԴ նավթային և էներգետիկ արդյունաբերությունը, ֆինանսական ոլորտը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս