Բաժիններ՝

Մակրոնը և Զելենսկին հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի պաշտպանական կարիքները

Ukrainian President Volodymyr Zelensky (L) and French Fresident Emmanuel Macron shake hands Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը և Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մոտ մեկ ժամ տևողությամբ հեռախոսազրույց են ունեցել։

Հեռախոսազրույցի մասին X-ում գրառում է կատարել նախագահ Մակրոնը։«Այժմ ավելի, քան երբևէ, մենք պետք է հիշենք, որ Եվրոպայի անվտանգությունը, ազատությունը և ապագան սերտորեն կապված են Ուկրաինայի ճակատագրի հետ։ Ահա թե ինչու մեր գործընկերների հետ միասին մենք շարունակում ենք աջակցել Ուկրաինայի ժողովրդին», – նշել է Մակրոնը։

Նա հավելել է, որ վերահաստատել է այս վճռականությունը «կամեցողների կոալիցիայի» հանդիպման ժամանակ, որին մասնակցել են 30 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, ինչպես նաև Միացյալ Նահանգների ներկայացուցիչներ։

«Միասին մենք մեծացնում ենք Ռուսաստանի վրա ճնշումը՝ անվերապահ հրադադարի և արդար ու երկարատև խաղաղության բանակցություններ սկսելու համար։ Այս առումով ես ողջունում եմ այսօր առավոտյան Եվրամիության կողմից Ռուսաստանի դեմ աննախադեպ նոր պատժամիջոցների փաթեթի ընդունումը», – հավելել է Մակրոնը գրառման մեջ։Նրա խոսքով՝ ռուսական հարձակումները պետք է անհապաղ դադարեցվեն։

«Դժվարությունների և հույսի մեջ Ֆրանսիան կանգնած է և միշտ կանգնած կլինի Ուկրաինայի կողքին», – եզրափակել է նա։Իր հերթին Զելենսկին իր Telegram ալիքում արված գրառման մեջ նշել է, որ Մակրոնի հետ քննարկել են առաջնագծում տիրող իրավիճակը և Ուկրաինայի առաջնահերթ պաշտպանական կարիքները։ «Ես շնորհակալ եմ Էմանուելին իր իսկապես ռազմավարական տեսլականի և մեր զինվորներին օգնելու պատրաստակամության համար՝ հենց այն ամենով, ինչ անհրաժեշտ է», – գրել է Զելենսկին։

«Մենք նաև մանրամասն խոսեցինք Ուկրաինայի ՀՕՊ-ի ամրապնդման, մասնավորապես՝ SAMP/T համակարգերի համար հրթիռների մատակարարման և անօդաչու թռչող սարքերի ֆինանսավորման մասին։ Մենք Ֆրանսիայի և գործընկերների հետ համատեղ որոշումներ կպատրաստենք պաշտպանության և արտաքին գործերի նախարարների մակարդակով՝ մեր ժողովրդի կյանքը ռուսական հարվածներից պաշտպանելու նոր քայլերի վերաբերյալ», – հավելել է նա։

Ուկրաինայի նախագահը նաև կարևորել է Mirage կործանիչների օդաչուների վերապատրաստման վերաբերյալ համաձայնությունը՝ տեղեկացնելով, որ Ֆրանսիան պատրաստ է ընդունել ավելի շատ ուկրաինացի օդաչուների՝ լրացուցիչ ինքնաթիռների վրա վերապատրաստման համար։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս