Գազայի Ար-Ռիմալ շրջանում իսրայելական ԱԹՍ-ների կողմից ավտոմեքենաների ուղղությամբ հարվածների հետևանքով կա առնվազն մեկ զոհ և մի քանի վիրավոր: Այս մասին հայտնում է Կատարի «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը։
Լիբանանի նախագահ Ժոզեֆ Աունը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի, ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական Ջարեդ Քուշների և Կատարի վարչապետ շեյխ Մուհամմադ բին Աբդ ալ-Ռահման ալ-Թանիի հետ։ Այս մասին հաղորդում է Լիբանանի նախագահի գրասենյակը։
Ավելի վաղ դե լա Էսպրիելյան հայտնել էր, որ խոսել է Թրամփի հետ, որը շնորհավորել է իրեն։
Ըստ գործակալության տեղեկատվության՝ բանակցությունների այդ փուլը կսկսվի հունիսի 22-ին, դրան նաև կմասնակցեն միջնորդ երկրների՝ Պակիստանի և Կատարի ներկայացուցիչները:
Հետախուզությունը հաստատել է, որ նավն ընթանում էր Կարիբյան ծովում թմրամիջոցների մաքսանենգության հայտնի երթուղիներով և օգտագործվում էր թմրանյութերի ապօրինի շրջանառության համար
2000 թ. մայիսին Իսրայելն ավարտեց զորքերի միակողմանի դուրսբերումը Լիբանանի հարավից, ինչը հաստատվեց ՄԱԿ-ի կողմից 2000 թ. հունիսի 16-ին։
Ավելի վաղ Նավրոցկին Ուկրաինայի նախագահին զրկել էր Լեհաստանի բարձրագույն պարգևից՝ Սպիտակ արծվի շքանշանից, այն բանից հետո, երբ Զելենսկին հաստատել էր Ուկրաինայի զինված ուժերի ստորաբաժանման վերանվանումը՝ ի պատիվ Ուկրաինական ապստամբական բանակի հերոսների։
Իրանի դեմ ռազմական գործողության վրա Պենտագոնի ծախսերը կազմում են առնվազն 40 միլիարդ դոլար։ Այդ մասին հայտնում է CNN հեռուստաալիքը կիրակի՝ հունիսի 21-ին՝ հղում անելով Ռազմավարական և միջազգային հետազոտությունների կենտրոնի (CSIS) տվյալներին։
Տեղեկություններ են հաղորդվում, որ Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե շրջանում շիաների «Հեզբոլլահ»-ի թիրախների վրա Իսրայելի ռազմաօդային ուժերի հարձակումների հետևանքով վերջին 24 ժամվա ընթացքում սպանվել է 49 մարդ, ևս 32-ը վիրավորվել է։
Bloomberg-ն անցկացված ընտրությունները համարում է «երկրի պատմության մեջ ամենալարվածներից ու բևեռացվածներից մեկը»։
Թուրքիան պատրաստ է Ուկրաինայի հարցով բանակցություններ կազմակերպել կողմերի նախընտրած ձևաչափով
Անցկացվել է ԱՄՆ-Իրան բարձր մակարդակի բանակցությունների առաջին փուլը։
Մեծ Բրիտանիայի վարչապետը նման հայտարարություն է արել Դաունինգ սթրիթում իր ելույթի ժամանակ։
Մեքսիկայում կոռուպցիոն սկանդալ է բռնկվել. Տենանսինգո մունիցիպալիտետի քաղաքապետ Նենսի Նապոլեսին կասկածում են, որ նա բեմադրել է սեփական առևանգումը՝ պետական միջոցներից մոտ 2 միլիոն դոլար յուրացնելու համար՝ դրանք ներկայացնելով որպես ազատ արձակման փրկագին, գրում է CBS News-ը։
Լիբանանի առողջապահության նախարարությունը հրապարակել է մարտի 2-ից հունիսի 21-ն ընկած ժամանակահատվածում ռազմական էսկալացիայի հետևանքով զոհված քաղաքացիների վերջնական տվյալները։
ԱՄՆ-Իրան փոխըմբռնման հուշագրի իրականացման շուրջ ինտենսիվ բանակցությունները Բյուրգենշտոկում ԱՄՆ-ի, Իրանի և միջնորդների միջև շարունակվել են ողջ գիշեր։ Այս մասին ասված է Շվեյցարիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ, որը տրամադրության տակ ունի ՏԱՍՍ-ը։
Ծայրահեղ շոգը, ուժեղ քամին և երաշտը նպաստում են ԱՄՆ-ի արևմուտքում խոշոր անտառային հրդեհների տարածմանը։ Ամենալուրջ հրդեհներից մեկը Յուտա նահանգում բռնկված Iron Fire հրդեհն է, որի պատճառով իշխանությունները ստիպված են եղել տարհանել մոտ 1 000 բնակիչ ունեցող Յուրիկա քաղաքի բնակիչներին, հայտնում է Associated Press-ը։
Չիկագոյում շաբաթավերջին տեղի ունեցած զինված մի շարք միջադեպերի հետևանքով առնվազն 38 մարդ վիրավորվել է, իսկ յոթը՝ զոհվել։ Ոստիկանության տվյալներով, կրակոցներ են հնչել քաղաքի տարբեր շրջաններում ուրբաթ երեկոյից սկսած, հայտնում է Associated Press-ը։
Ֆիլիպինների կենտրոնական հատվածի դպրոցներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, Reuters-ը հաղորդվում է երեք զոհի ու հինգ վիրավորի մասին:
Շվեյցարական Բյուրգենշտոկում ընթացող բանակցությունների մասնակիցները որոշել են հատուկ մեխանիզմ ստեղծել, որը կապահովի նավերի անվտանգ անցումը Հորմուզի նեղուցով։ Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Էսմայիլ Բաղային։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նախօրեին հայտարարել է, որ զինված ուժերը կշարունակեն պահել «անվտանգության գոտին» հարավային Լիբանանում՝ Իսրայելի սահմանին մոտ, «որքան անհրաժեշտ լինի»։
Կիրակի երեկոյան Ուկրաինայի հարավային Օդեսայի մարզին «Իսկանդեր» բալիստիկ հրթիռով ռուսական կողմի հարվածի հետևանքով մեկ մարդ զոհվել է, ևս երեքը՝ վիրավորվել, Reuters-ի հաղորդմամբ՝ տեղեկացրել է տարածաշրջանի ղեկավար Օլեգ Կիպերը։
Նախօրեին Կատարի բնական գազի վերամշակման գործարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով 54 մարդ վիրավորվել է, 18-ը՝ համարվում է անհետ կորած, հայտնել են իշխանությունները։
Իրանական նավթի արտահանման սահմանափակումները վերացվել են։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) և երկրի ներքին անվտանգության ծառայությունը (ISA) իրականացրել են գործողություններ, որոնց ընթացքում վերացվել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման կազմում գործող «Նուխբա» հատուկ ստորաբաժանման հրամանատարը, որը ներգրավված էր 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման ընթացքում իսրայելական բնակավայրերից մեկի վրա կատարված հարձակման մեջ։ Այդ մասին հունիսի 21-ին հայտնել է ՑԱԽԱԼ-ի մամուլի ծառայությունը։
Կոլումբիայում կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ԱՄՆ նախագահի կողմնակից, փաստաբան Աբելարդո դե լա Էսպրիելյան փոքր առավելությամբ հաղթում է ձախ ուժերի «Պատմական դաշինք» կոալիցիայի ներկայացուցիչ, սենատոր և գործող նախագահի կողմնակից Իվան Սեպեդային, հաղորդում են արևմտյան լրատվամիջոցները՝ հղում անելով ձայների նախնական հաշվարկին։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի և Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆի գլխավորած պատվիրակությունների միջև բանակցությունների առաջին փուլն ավարտվել է, Reuters-ի փոխանցմամբ՝ հայտնել են միջնորդները:
ԱՄՆ-ն կարծում է, որ Շվեյցարիայում ընթացող բանակցությունների բոլոր մասնակիցները գոհ են առաջընթացից, հաղորդում է Axios-ի թղթակիցը՝ հղում անելով ԱՄՆ դիվանագիտական աղբյուրին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Շվեյցարիայում ընթացող բանակցությունների ժամանակ խիստ նախազգուշացում է հնչեցրել Իրանի պատվիրակության հասցեին՝ սպառնալով կործանարար հետևանքներով, եթե Թեհրանը գնա ռեգիոնալ էսկալացիայի։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ուկրաինան առանցքային դեր ունի հարևան Լեհաստանի և տարածաշրջանի անվտանգության ապահովման գործում։