Բաժիններ՝

Իսրայելը մարդասիրական օգնություն կտրամադրի Սիրիայի դրուզներին

Իսրայելի արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հրահանգել է գրեթե 595 000 դոլարի մարդասիրական օգնություն ուղարկել Սիրիայի հարավային աս-Սուեյդայի նահանգի դրուզներին: Այս մասին հայտնում է Իսրայելի արտաքին գործերի նախարարությունը X հարթակում գրառման մեջ:

«Աս-Սուեյդայում դրուզների դեմ վերջերս տեղի ունեցած հարձակումների և այնտեղ ստեղծված լուրջ մարդասիրական իրավիճակի լույսի ներքո, ինչպես նաև առկա կարիքներին համապատասխան՝ արտաքին գործերի նախարար Գիդեոն Սաարը հրամայել է անհապաղ մարդասիրական օգնություն փոխանցել աս-Սուեյդայի դրուզներին», – նշվել է հայտարարության մեջ։

Օգնության փաթեթի ընդհանուր արժեքը կկազմի 2 միլիոն շեկել (594 800 դոլար՝ ներկայիս փոխարժեքով)։ Այն կներառի, մասնավորապես, սննդի փաթեթներ, բժշկական սարքավորումներ, առաջին բուժօգնության պարագաներ և դեղորայք։

Ֆինանսավորումը տրամադրվում է Իսրայելի արտաքին գործերի նախարարության բյուջեից։

«Օգնությունը կտրամադրվի Արտաքին գործերի նախարարության բյուջեից և նպատակային կերպով կուղղվի աս-Սուեյդայի շրջանի դրուզական բնակավայրերին, որոնք անմիջականորեն տուժել են դրուզների դեմ բռնի հարձակումներից։Այս օգնությունը միանում է նախորդ օգնության փաթեթին, որն Արտաքին գործերի նախարարությունը փոխանցել էր Սիրիայում գտնվող դրուզներին նախորդ մարտին»,- նշվել է հայտարարության մեջ։

Սիրիայի հարավում իրավիճակը սրվել է հուլիսի 13-ին, երբ աս-Սուեյդայի նահանգում բախումներ սկսվեցին բեդվինների և դրուզ ուժերի միջև։ Հուլիսի 15-ին սիրիական բանակը մտավ նահանգ՝ իրավիճակը կայունացնելու նպատակով։ Կարճ ժամանակ անց Իսրայելը սկսեց հարվածել Սիրիայի զինված ուժերին՝ շեշտելով նահանգի դրուզ բնակչությանը պաշտպանելու ցանկությունը, իսկ հուլիսի 16-ին հրետակոծեց Սիրիայի մայրաքաղաքի մի քանի ռազմավարական օբյեկտներ։

Միջազգային միջամտության արդյունքում նահանգում հրադադար հաստատվեց, սակայն սիրիական աղբյուրները հայտնում են ցեղախմբերի, ինչպես  նաև Իսրայելի կողմից այն խախտելու մասին։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031