Շվեդիայի հայ համայնքն անընդունելի է համարում Սամվել Կարապետյանի նկատմամբ հետապնդումը

Գործարար Սամվել Կարապետյանի նկատմամբ ՀՀ-ում հետապնդումն անընդունելի է, իշխանությունների նման գործողությունները խաթարում են ինստիտուտների նկատմամբ վստահությունը և վնասում հայ ժողովրդի միասնությանը, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Շվեդիայի Հայ Ազգային Միության փոխնախագահ Անահիտ Ասատրյանը։

«Ինչ վերաբերում է Սամվել Կարապետյանի հետ կապված իրավիճակին, մենք անընդունելի ենք համարում հետապնդումը մի անձի նկատմամբ, որը հսկայական ներդրում է ունեցել ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի զարգացման գործում։ Նրա աջակցությունը մարդասիրական նախագծերին, դժվարին ժամանակներում օգնությունը և հայկական ազգային արժեքներին անսասան նվիրվածությունը արժանի են հարգանքի, այլ ոչ թե քրեական հետապնդման», – գրել է Ասատրյանը՝ ի պատասխան «ՌԻԱ Նովոստի»-ի հարցման։

Նրա խոսքով, ՀՀ գործող իշխանության նման գործողությունները ոչ միայն խաթարում են ինստիտուտների նկատմամբ վստահությունը, այլև վնասում են հայ ժողովրդի միասնությանը։

«Մեր կազմակերպությունը քաղաքական չէ, բայց մենք փորձում ենք մասնակցել հայ ժողովրդի և Հայաստանի համար կարևոր հարցերի քննարկմանը։ Ավելի վաղ մենք բաց նամակ էինք հղել Հայաստանի կառավարությանը՝ կապված Հայ Առաքելական եկեղեցու և արտաքին անվտանգության ծառայության աշխատակիցների շուրջ ստեղծված իրավիճակի հետ», – հավելել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031