Բաժիններ՝

Թրամփը Պենտագոնի ղեկավարին համեմատել է նոութբուքով խաղացող երեխայի հետ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինին, որը հունվարի սկզբին հոսպիտալացվել էր, համեմատել է նոութբուքով խաղացող երեխայի հետ։

«Նա [Օսթինը] նոութբուքից օգտվում է հիվանդանոցի մահճակալին պառկած, ղեկավարում է ռազմական գործողություններ նոութբուքով, ինչպես երեխան, որը խաղում է նոութբուքով»,- ասել է Թրամփը Նյու Հեմփշիրում, որտեղ հունվարի 23-ին կայանալու են նախագահի Հանրապետական կուսակցության թեկնածուների առաջին փրայմերիզները։

Օսթինը հունվարի 1-ի երեկոյան հոսպիտալացվել է Ոուոլթեր Ռիդի կենտրոն, իսկ հունվարի 2-ին նրա որոշ լիազորություններ փոխանցվել են նրա տեղակալ Քեթլին Հիքսին։ Հունվարի 9-ին հրապարակված բուժկենտրոնի հայտարարությունում նշվել է, որ մասնագետները 2023թ. դեկտեմբերին նախարարի մոտ շագանակագեղձի քաղցկեց են ախտորոշել, հունվարի 1-ին նրան հոսպիտալացրել են բարդությունների պատճառով եւ վիրահատել։ Հունվարի 12-ին Պենտագոնի մամուլի ծառայությունը տեղեկացրել է, որ նա դուրս է գրվել։

ԱՄՆ Կոնգրեսի անդամները Օսթինից պահանջել են բացատրել, թե ինչու Պենտագոնը ժամանակին չի տեղեկացրել հանրությանն ու իշխանություններին հոսպիտալացման մասին։ Պենտագոնի գլխավոր տեսչի աշխատասենյակը տեղեկացրել է, որ կստուգի Օսթինի հոսպիտալացման հանգամանքները։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս