Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանում․ Թրամփ
Ամերիկյան զորքերը որոշ ժամանակ կմնան Պարսից ծոցի տարածաշրջանի իրենց դիրքերում։ Այս մասին հունիսի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։
«Հավանաբար, որոշ ժամանակով։ Սա լավ տեղ է մնալու համար։ Հարցն այն էր, թե որքան ժամանակով կթողնենք զինված ուժերը Պարսից ծոցում։ Ես կասեի՝ կարճ ժամանակով», – ասել է Թրամփը։
Միևնույն ժամանակ նա հույս է հայտնել ապագայում բարենպաստ զարգացումների վերաբերյալ։
«Տեսնենք, թե ինչպես կընթանա ամեն ինչ։ Կարծում եմ՝ ամեն ինչ լավ կընթանա, բայց տեսնենք», – հավելել է Թրամփը։
Անդրադառնալով Իրանի կողմից բալիստիկ հրթիռներ ունենալու հանգամանքին՝ Թրամփը նշել է, որ անարդար կլինի, եթե Իրանից պահանջվի չունենալ բալիստիկ հրթիռներ։

