Բաժիններ՝

Չափազանց կարևոր է, որ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը պահպանվի. Գուտերեշ

«Եթե մենք սկսենք համաձայնել, որ երկրների տարածքային ամբողջականությունը կարող է խախտվել, մենք քաոս կստեղծենք աշխարհում»։ Այս մասին Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում իր ելույթի ժամանակ ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

Նա կարևորել է երկրների տարածքային ամբողջականության պահպանումը։
Համաշխարհային կազմակերպության ղեկավարի խոսքով՝ աշխարհում կան բազմաթիվ երկրներ, որոնք կարող են հավակնություններ ունենալ այլ պետությունների տարածքի նկատմամբ։

«Այնքան շատ իրավիճակներ կան, երբ փոքրամասնությունները կարող են ինչ-որ պահի հայտարարել, որ իրենք այլ երկրի են պատկանում։ Չափազանց կարևոր է, որ պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքը պահպանվի»,– ընդգծել է նա։

«Կարևոր է վերահաստատել Ուկրաինայի և ցանկացած այլ երկրի տարածքային ամբողջականության սկզբունքը», ընդգծել է Գուտերեշը և հավելել, որ «դա հեշտ չի լինելու, քանի որ իրավիճակը բարդ է»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս