ԱԱԾ-ն է որոշում. Շինթույլտվություն ձրի չեն ստանում, քաղաքապետարանն ահավոր մեծ տուրք է սահմանել դրա համար. Նիկոլ Փաշինյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Զվարթնոց» օդանավակայանի հատուկ վերահսկվող տարածքում արված կադրերի արտահոսքի գործով ծառայողական քննություն նշանակված չէ։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Ծառայողական քննություն չեմ նշանակել։ ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան՝ արտահոսի, թե չարտահոսի, ի՞նչ պրոբլեմ կա էդտեղ։ Այսինքն՝ իր տիրապետած ինֆորմացիան է, կուզի՝ կարտահոսի, կուզի՝ չի արտահոսի։ Էն իրավասու անձինք, ովքեր ունեն իրավասություն էդ որոշումները կայացնելու, կարան կայացնեն, այ երբ որ էդ որոշումը կայացնեն մարդիկ, ովքեր դրա իրավասությունն ու հասանելիությունը չունեն, օրենքի խախտում է»,- ասաց Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ եթե ԱԱԾ-ն օպերատիվ անհրաժեշտություն տեսնում է, ապա կարող է որոշում կայացնել։ Փաշինայնը որևէ տարօրինակ բան չի տեսնում, որ Քոչարյանի տեսանյութը ոչ թե ԱԱԾ պաշտոնական էջերում է հրապարակվել, այլ արտահոսել է ու միանգամից հայտնվել սոցցանցերում, իշխանական ԶԼՄ-ներում։

Հիշեցնենք՝ հունիսի 14-ի երեկոյան հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չեն տվել մեկնել երկրից։ Կարճ ժամանակ անց իշխանական ԶԼՄ-ներում տարածվեցին կադրեր, որոնք նկարահանված էին «Զվարթնոց» օդանավակայանում գտնվող ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հսկիչ-անցագրային կետի խցիկում տեղադրված տեսախցիկով։

Հունիսի 15-ին ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նամակով դիմեց ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանին՝ պարզելու, թե ինչպես են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ հատուկ վերահսկվող տարածքում նկարահանված կադրերը հայտնվել իշխանական ԶԼՄ-ներում, արդյոք նշանակվել է ծառայողական քննություն, թե ոչ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930