
Բաքվում առաջարկում են քաղաքացիությունից զրկել Ուկրաինայի կռվի մասնակիցներին

Ադրբեջանի խորհրդարանի մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Զահիդ Օրուջը հայտարարել է, որ Ուկրաինայում կռված ադրբեջանցիներին պետք է զրկել քաղաքացիությունից։
«Ադրբեջանի պետանվտանգության ծառայության պաշտոնական տվյալներով՝ Սիրիա մեկնած մեր քաղաքացիների թիվը գերազանցել է 1000-ը։ Նույն իրավիճակն այժմ ստեղծվել է ուկրաինական պատերազմում։ Ուստի, ինչպես Սիրիայում և Իրաքում կռված ադրբեջանցիները, այնպես էլ Ուկրաինայում երկու կողմից խրամատներում կռվածների քաղաքացիությունը պետք է չեղյալ համարվի»,- հայտարարել է Զահիդ Օրուջը։