«Ո՞վ է ընդհանրապես ղեկավարում Հայաստանը, ինչ-որ մեկը ղեկավարո՞ւմ է, թե՞ ոչ՝ հատկապես ՊՆ-ն»,- 168.am-ի հետ զրույցում նման կերպ արտահայտվեց ԽՍՀՄ և ՌԴ զինված ուժերի գեներալ-լեյտենանտ, 1992-1995 թթ. ՀՀ ՊՆ գլխավոր շտաբի պետ, 1993 թ. պաշտպանության նախարարի պաշտոնակատար Նորատ Տեր-Գրիգորյանցը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմաններին ստեղծված իրավիճակին, Հայաստանի դիմումին ՀԱՊԿ-ին և այսօր հայտնի դարձած տեղեկությանը, որ Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ 6 զինծառայող։
Հանրապետական կուսակցության կողմնակիցների երկու երրորդը (66 տոկոսը) Ջո Բայդենին ԱՄՆ-ի օրինականորեն ընտրված նախագահ չի համարում:
«Այստեղ շեշտն այդ ոլորտում ամերիկաադրբեջանական համագործակցության վրա պատահական չէ: Այս ցուցիչը որոշող է լինելու: Մյուս շեշտը և ուղերձն ադրբեջանական կողմի համար չափազանց կարևոր՝ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտությանը և հանգամանքին, որ այն կարգավորված չէ: Ուշագրավ է այն հանգամանքը, որ դա ասվում է Ադրբեջանի նախագահին, որը համարում է, որ լուծված է հակամարտությունը, և չկա չլուծված որևէ հարց: Դիմումի մնացած հատվածներում նշված են հարաբերությունների անկյունաքարային կապող թեմաները»,- ասաց Ստյուարտը:
Բունդեսթագի Գերմանիա-Հարավային Կովկաս խորհրդարանական բարեկամության խմբի նախագահ Բարբարա Հենդրիքսը հանդես է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային վերջին բախմանն առնչվող հայտարարությամբ, որում ասվում է․
Եմենի արտաքին գործերի նախարար Ահմեդ Ավադ բեն Մուբարաքը հերքել է միջազգայնորեն ճանաչված Եմենի կառավարության հետ երկրի տարածքում օտարերկրյա ռազմակայանների, մասնավորապես, Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) ռազմաօդային ուժերի բազայի ստեղծման վերաբերյալ որեւիցե համաձայնագրի առկայության մասին տեղեկատվությունը։
Շրի Լանկայի ջրերում՝ Կոլոմբոյից 14 մղոն հեռավորության վրա, շարունակվում է հրդեհը սինգապուրյան դրոշի ներքո նավարկող X-Press Pearl բեռնարկղանավում, որը բռնկել է մայիսի 20-ին: Նավում կա 1486 բեռնարկղ, այդ թվում 25 տննա ազոտային թթվով, պլաստմասսայով եւ քիմիկատներով անոթներ։
Ռուսական «ՌԻԱ Նովոստի» ինֆորմացիոն գործակալության՝ Բաքվի դիվանագիտական աղբյուրը հայտնել է, որ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հունիսի 15-ին կայցելի Բաքու, իսկ հաջորդ օրը սպասվում է նրա այցը Ղարաբաղ՝ Շուշի:
Սակայն նա ուշադրություն հրավիրեց մեկ այլ հանգամանքի վրա: «Փաշինյանը եկել է այդ կարգախոսների ներքո, բայց ստիպված եղավ այս տարիների ընթացքում, կրկնում եմ, նա ստիպված եղավ «առանց սիրո», դա հասկանում են բոլորը, աշխատել Ռուսաստանի հետ, նա ևս դա ըստ էության ընդունում է, փախչելու տեղ չկա, ստիպված գործ է ունենում Ռուսաստանի հետ, որովհետև որևէ մեկն իրականում մատը մատին չի տվել: Չի՛ կարելի պաշտպանել մի ժողովրդի, որն իրեն չի ցանկանում պաշտպանել: Ինչպե՞ս պաշտպանել մի ժողովրդի, որն ինքնակամ հանձնել է Հադրութը ու Շուշին»,- ասաց նա:
Հնդկաստանում առնվազն հինգ մարդ է զոհվել «Յաաս» ցիկլոնի պատճառով, որը մոլեգնել է Օդիշա եւ Արեւմտյան Բենգալիա նահանգներում:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) կոչ է արել անհապաղ ազատ արձակելու Մալիի նախագահ Բա Նդանոյին, երկրի վարչապետ Մոքթար Ուանին եւ անցումային շրջանի մյուս ղեկավարներին՝ վճռականորեն դատապարտելով նրանց կալանավորումը: Այդ մասին ասված է մայիսի 26-ին տարածված հայտարարության մեջ։
Շվեյցարիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ երկրի զինված ուժերին պատկանող Tiger F-5 ինքնաթիռը Օբվալդեն կենտրոնական կանտոնի տարածքում կործանվել է:
Սրանց ամենամեծ մեղքը նաև այն է, որ վաղվա համար ոչ մի հնարավորություն չեն թողնում բանակցությունների, միջազգային կառույցների և գործընկերների հետ աշխատանքի, գերիների վերադարձի համար:
Փարիզյան Լուվրի նոր տնօրեն է նշանակվել Լորանս դե Կարը, որն ավելի վաղ զբաղեցնում էր «Օրսեի եւ Օրանժերիի թանգարանների նախագահի պաշտոնը: Այդ մասին հաղորդել են Ֆրանսիայի մշակույթի նախարարության կայքում։
Անցյալ շաբաթ աշխարհում արձանագրվել են կորոնավիրուսով վարակման ավելի քան 4,1 միլիոն դեպք եւ 84 հազարից ավելի մահացու վախճան: Նախորդ յոթ օրվա համեմատությամբ հիվանդացությունը նվազել է 14 տոկոսով, մահացությունը՝ 2 տոկոսվ, մայիսի 26-ին Ժնեւում հայտնել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ)։
Մայիսի 25-ին Մեծ Սիթքին հրաբխի կարճաժամկետ ժայթքում է արձանագրվել ԱՄՆ-ի Ալյասկայի նահանգում: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։
ԱՄՆ-ի՝ 18 եւ բարձր տարիքի քաղաքացիների 50 տոկոսը լրիվ պատվաստվել է COVID-19-ի դեմ: Այդ մասին վկայում են Հիվանդությունների վերահսկողության եւ կանխարգելման կենտրոնների (CDC) տվյալները։
Միացյալ Նահանգները խստորեն դատապարտել է Մալիի անցումային կառավարության ղեկավարների ձերբակալումը:
Բելառուսում գտնվող մեծ թվով օտարերկրյա քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ իրենց երկրներ՝ կապված բելառուսական ավիաընկերությունների չվերթների չեղարկման և Բելառուսի տարածքով այլ ավիաընկերությունների թռիչքները դադարեցնելու փաստի հետ:
Լեհաստանի կառավարությունն արգելել է բելառուսական ինքնաթիռների թռիչքը երկրի օդային տարածքով:
Մալիի ժամանակավոր նախագահ Բա Նդաոն և վարչապետ Մոկտար Ուանը, որոնք զինվորականների կողմից երկու օր առաջ ձերբակալվել էին, հրաժարական են տվել և լքել են պաշտոնները:
Եվրամիության անդամ 27 երկրների և ԱՄՆ առաջնորդների գագաթնաժողովը տեղի կունենա հունիսի 15-ին Բրյուսելում։
«Արցախի պատերազմի ավարտից հետո աշխարհաքաղաքական փոփոխությունները կարող են կործանարար լինել նաև Իրանի համար։ Իրանում հասկանում են, որ թուրքական օղակը կարող է սեղմվել Իրանի հյուսիսից, Հայաստանը հիմա մի փոքր զարկերակով է սնվում Իրանի հետ։ Եթե հանկարծ դա խցանվեց թուրքական ազդեցիկ կոմունիկացիոն նախագծերով, ապա նման զարգացումը և՛ մեր, և՛ Իրանի համար լրջագույն հետևանքներ է ունենալու»,- ասաց ՀՀԿ փոխնախագահը։
ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի եւ Մեծ Բրիտանիայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները Սիրիայում նախագահական ընտրությունների նախաշեմին նախազգուշացրել են, որ այդ գործընթացն արդարացի եւ ազատ չեն համարում։
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի ջանքերի արդյունքում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի տասնյակ անդամներ միացել են Դեյվիդ Վալադաոյին և Կոնգրեսի հայկական խմբի ղեկավարներին` Բայդենի վարչակազմին կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին տրվող ամերիկյան ռազմական օգնությունը, որն ուղղակիորեն և անուղղակիորեն նպաստում է Ադրբեջանի ռազմական գործողություններին և այդ երկրի ռազմական կարողականությունների բարձրացմանը:
Շվեյցարիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռն աղետի է ենթարկվել վարժական թռիչքի ժամանակ, օդաչուն կատապուլտվել է եւ ողջ է:
Ապրիլին ԱՄՆ պաշտպանության նախարարության համալիրը՝ Պենտագոնը, Անկարային ծանուցել էր ամերիկյան F-35 նոր սերնդի կործանիչների արտադրության ծրագրից Թուրքիային պաշտոնապես հեռացնելու մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ-ի պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Ջոն Քիրբին հույս է հայտնել, որ բոլոր պետությունները, որոնք ներքաշված են սիրիական խնդրի մեջ, կխուսափեն այնպիսի գործողություններից, որոնք կարող են իրադրության ապակայունացման հանգեցնել Սիրիայում։
Հեղեղումների պատճառով ավելի քան 1,2 միլիոն մարդ է տարհանվել Հնդկաստանի արեւելյան ափից, որոնք առաջացրել է այստեղ մոլեգնող «Յաաս» փոթորկի հարվածը: Այդ մասին հաղորդել է Associated Press գործակալությունը:
Առնվազն մեկ մարդ է զոհվել մայիսի 25-ին Լիսբերգ քաղաքի (Ֆլորիդայի նահանգ) օդանավակայանից ոչ հեռու հրշեջ ուղղաթիռի կործանման ժամանակ:
Ճապոնիայի իշխանությունները պարզում են ճապոնական եւ ռուսական ձկնորսանավերի բախման հանգամանքները, որը տեղի է ունեցել մայիսի 26-ին Օխոտի ծովում: