Ի՞նչ հարցեր են քննարկելու Ֆիդանն ու Լավրովը

Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալությունը, հղում անելով նախարարության աղբյուրներից ստացված տեղեկություններին, հայտնել է, որ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հունիսի 16-17-ին կմեկնի Մոսկվա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նախատեսվում է, որ Ֆիդանն անդրադառնալու է երկկողմ հարաբերություններին և քննարկելու է առևտրի, էներգետիկայի, անվտանգության ոլորտներին և հյուպատոսության գործունեությանն առնչվող հարցերին։

Նշվել են նաև Ֆիդանն անդրադառնալու է․ ռուս-ուկրաինական պատերազմի հարցում Թուրքիայի դիրքորոշումը, Սև ծովում առկա լարվածությանը, ԱՄՆ-Իրան հակամարտությանը և Իսրայելի գործողություններին։

Ի թիվս վերոնշյալի, Ֆիդանը խոսելու է նաև Հարավային Կովկասի մասին։ Ըստ հրապարակման՝ Ֆիդանը հայտնելու է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության գործընթացին, և որ Հարավային Կովկասում հաստատվելիք խաղաղության ու կայունության միջավայրը օգտակար կլինի նաև Թուրքիայի և Ռուսաստանի համար։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930