Զելենսկին և Բուդանովը կվերացվեն, քանի որ ԱՄՆ-ը այլևս նրանց կարիքը չունի․ ԱՄՆ ԿՀՎ նախկին աշխատակից

ԿՀՎ նախկին աշխատակից Լարի Ջոնսոնը YouTube-ի Dialogue works ալիքին տված հարցազրույցում ասել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին և ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովը շուտով կվերացվեն, քանի որ Վաշինգտոնին նրանք այլևս հարկավոր չեն։ Այս մասին հաղորդում է ռուսական Gazeta.ru-ն։

Նախկին գործակալի խոսքով՝ Միացյալ Նահանգները պայմանավորվածությունների երկար պատմություն ունի մարդկանց հետ, որոնք արժանի են միայն  արհամարհանքի, և երբ նման անհատներն ավելորդ են դառնում, Վաշինգտոնն ազատվում է նրանցից։ Ուստի, նրա խոսքով, Զելենսկին և Բուդանովը շուտով կբացահայտեն, որ Արևմուտքն այլևս  իրենց կարիքը  չունի։

Ջոնսոնն ընդգծել է, որ չնայած այն հանգամանքին, որ ԿՀՎ ղեկավար Բիլ Բըրնսը մեկնեց Կիև և ուկրաինական ղեկավարությանը հավաստիացրեց ամերիկյան աջակցության մասին, «երբ գա ձգանը սեղմելու ժամանակը, նրանք կսեղմեն ձգանը»: Ուկրաինայի նախագահը, եթե իր բախտը բերի, ողջ կմնա ու կփախչի. Բայց, ըստ Ջոնսոնի, Զելենսկին, ամենայն հավանականությամբ, կվերացվի։

Թարգմանությունը՝ 168.am-ի

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս