Երևանի և Քիշնևի հասցեին Մոսկվայի հռետորաբանությունն ապակայունացնում է տարածաշրջանը․ Միլլեր
Հայաստանի և Մոլդովայի հասցեին Մոսկվայի հռետորաբանությունը ապակայունացնում է տարածաշրջանը. ադրբեջանական «Թուրան» գործակալության հարցին ի պատասխան՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը։
Անցած շաբաթ Ռուսաստանի արտգոծնախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Երևանի հայտարարությունները ստիպում են Մոսկվային հետևություններ անել սեփական քայլերը պլանավորելիս, Մոլդովայի վերաբերյալ պնդել է՝ Արևմուտքը «ձգտում է վերահսկողության տակ առնել Մոլդովայի ղեկավարությանը Ուկրաինայի օրինակով։
«Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի կառավարության նման հռետորաբանությունը ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում։ Հենց այդ պատճառով է, որ Ռուսաստանի հարևաններն անհանգստացած են Ռուսաստանի կառավարության սպառնալից հռետորաբանությամբ և սպառնալից գործողություններով»,- հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակը։