Պուտինից հարցազրույց վերցրած Թաքեր Կարլսոնը զուգահեռներ է անցկացրել Հռոմեական Կայսրության և Միացյալ Նահանգների միջև
«Ինչպե՞ս ընկավ Հռոմը։ Բոլորը կհամաձայնեն, որ պատճառներից մեկը միանգամայն ակնհայտ է՝ հռոմեական բանակում և նրա լեգեոններում գերակշռում էին ոչ քաղաքացիները, ովքեր, ի վերջո, քանի որ հավատարիմ չէին Հռոմին, ապստամբեցին քաղաքացիների դեմ»,- ասել է Վլադիմիր Պուտինից հարցազրույց վերցրած Թաքեր Կարլսոնը «Ամերիկայի վերջը» տեսանյութում, որը տեղադրված է իր կայքում։ Այս մասին գրում է ռուսական РБК-ն։
«Այսպիսով, հաշվի առնելով դա՝ եկեք դիտարկենք մի շարք փաստեր. Ջո Բայդենի նախագահ դառնալուց ի վեր այս երկիրը հեղեղված է տասնյակ-միլիոնավոր անօրինական ներգաղթյալներով, առնվազն 7,2 միլիոն՝ ըստ պաշտոնական վիճակագրության»,- ասել է ամերիկացի լրագրողը։
Կարլսոնը նաև նշել է, որ երկրում անօրինական միգրանտների թիվը գերազանցում է 32 նահանգների բնակչության թիվը։
Պատրաստեց՝ 168.am-ը