Իրանը Իսրայելը համարում է ԱՄՆ-ի հետ հուշագրի կողմերից մեկը. Արաղչի

Իրանը Իսրայելը համարում է ԱՄՆ-ի հետ հուշագրի կողմերից մեկը, ինչպես և լիբանանյան «Հեզբոլլահ» շարժումը: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

«Ես ուզում եմ ընդգծել մի կարևոր կետ, այն է՝ մեր տեսանկյունից հուշագրի մի կողմը ԱՄՆ-ն և Իսրայելն են, մյուս կողմը՝ Իրանը և «Հեզբոլլահ»-ը», – ասել է Արաղչին արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ։

Նա ընդգծել է, որ Լիբանանում ռազմական գործողությունների դադարեցումը ԱՄՆ-ի և Իրանի միջև պատերազմի դադարեցման անբաժանելի մասն է։

«Առանց այս պատերազմում օկուպացված տարածքներից իսրայելական ուժերի դուրսբերման՝ պատերազմը չի համարվի լիովին ավարտված», – հավելել է Արաղչին։

Իսրայելի ցանկացած հարձակում Լիբանանի վրա կհամարվի հուշագրի խախտում, նշել է իրանցի դիվանագետը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930