Ալիևը ԵԽԽՎ-ին և եվրոպական կառույցներին մեղադրել է «կողմնակալության» համար

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում (ԵԽԽՎ) «Ադրբեջանի դեմ կողմնակալ ու կեղտոտ արշավ է սկսվել». Բուլղարիայի խորհրդարանի նախագահ Ռոսեն Ժելյազկովի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Նա շեշտել է, թե «Ադրբեջանի տարածքային ամբողջականության վերականգնումից հետո եվրոպական մի շարք կառույցներ լայնածավալ արշավ են սկսել Բաքվի դեմ… Այս քարոզարշավը տարվում է նաև Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովում, ինչն անընդունելի է»,- ասել է նա։

Հիշեցնենք, որ ԵԽԽՎ-ն հունվարի 24-ին որոշեց չվավերացնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները, և պատվիրակությունն առնվազն մեկ տարով հեռացվել է  Վեհաժողովից:

Ադրբեջանցի պատգամավորներին Վեհաժողովից հեռացնելու առաջարկին հիմնականում դեմ էին քվեարկել Թուրքիայի պատվիրակության 9 անդամներ և մեկ պատգամավոր էլ Ալբանիայից։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031