Մեծ Բրիտանիան ընդլայնել է հակառուuական պատժամիջnցները

Մեծ Բրիտանիայի իշխանությունները 43 կետով ընդլայնել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների ցուցակը՝ սահմանափակումներ մտցնելով 32 իրավաբանական և 11 ֆիզիկական անձանց նկատմամբ։ Այս մասին ասվում է ԱԳՆ-ի հաղորդագրության մեջ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Մասնավորապես, սահմանափակումների տակ են հայտնվել «Վյատիչ» բանկը, «Եվրոֆինանս Մոսնարբանկ»-ը, «Յանդեքս բանկ»-ը, «ՎԲ բանկ»-ը, «Ռոսգոսստրախ»-ը, «Բալանս ապահովագրություն»-ը, Ռուսաստանի հետ կապ ունեցող 27 նավ, այդ թվում՝ 3 հեղուկ բնական գազ լցանավ, ՉԺՀ չորս ընկերություն, Թուրքիայի մեկ ընկերություն, Թաիլանդի երեք ընկերություն, Նիգերիայի մեկ ընկերություն:

Պատժամիջոցների սահմանման հիմք է նշվել «ՌԴ կառավարության գործունեությունից օգուտ ստանալը կամ նրան աջակցություն ցուցաբերելը՝ ՌԴ կառավարության համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտում՝ մասնավորապես ռուսական ֆինանսական ծառայությունների ոլորտում գործունեություն ծավալելու միջոցով»։

Բացի այդ, սահմանափակումները տարածվել են նաև, մասնավորապես, ինը անձանց վրա, որոնց Լոնդոնը համարում է ՌԴ ԶՈՒ Գլխավոր շտաբի Գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցներ։

Մեծ Բրիտանիայում ընկերության բոլոր հնարավոր հաշիվները ենթակա են սառեցման։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930