Ադրբեջանում մեկնարկել է ՌԴ և Ադրբեջանի վարչապետների հանդիպումը
Բաքվում մեկնարկել է Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի և Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովի հանդիպումը: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հանդիպումը ընթանում է սկզբում դեմ առ դեմ ձևաչափով, իսկ հետո հանդիպմանը միանալու են նաև պատվիրակությունների ներկայացուցիչները:
Ռուսական պատվիրակության կազմում են փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը, տրանսպորտի նախարար Վիտալի Սավելևը, աշխատանքի նախարար Անտոն Կոտյակովը, Ռուսաստանի արտահանման կենտրոնի գլխավոր տնօրեն Վերոնիկա Նիկիշինան և այլք։
Տեղեկության համաձայն՝ քննարկման օրակարգում են լինելու ռուս-ադրբեջանական առեւտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերական, մշակութային, հումանիտար և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում համատեղ նախագծերի խթանմանը։
Նախատեսվում է ստորագրել միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր։
Միշուստինը հանդիպում է ունենալու նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: