ԱՄՆ Կոնգրեսի գաղտնի զեկույցը՝ թուրք-հունական կռվախնձոր

Թուրքական մամուլը լայնորեն անդրադարձել է հունական մեդիայում շրջանառվող լուրերին, որոնք վերաբերում են ԱՄՆ կոնգրեսից արտահոսած Թուրքիայի մասին գաղտնի զեկույցին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Զեկույցը հունական մեդիայում որակվել է որպես «Ամերիկյան ռումբ՝ Թուրքիայի օգտին»:

Ըստ հունական մեդիայի՝ զեկույցում ասված է եղել. «Թուրքիան ի պաշտոնե տերն է թե՛ Էգեյան ծովի, և թե՛ Արևելյան Միջերկրականի»:

Բացի այդ, զեկույցը ներառել է Էգեյան և Միջերկրական ծովերում առկա կղզիները թուրքականի և հունականի տարբերակող քարտեզ:

Այդ քարտեզը, որը հիմնականում միտված է եղել թուրքական ներկայությունը փաստելուն, հունական մամուլում մեկնաբանվել է հետևյալ կերպ.

«Թուրքերն անում են այն, ինչ ուզում են, իսկ մենք՝ որպես պետություն պարտվում ենք»:

Հունական կողմի նման արձագանքը թուրքական մամուլում վերնագրվել է հիմնականում այսպես. «ԱՄՆ-ի «Թուրքիայի մասին գաղտնի փաստաթղթերի» ցնցումը Հունաստանում»:

Տեսանյութեր

Լրահոս