ԱՄՆ-ը հայտարարել է, որ ցամաքային զորքեր չի ուղարկի Ուկրաինա և չի փոխի իր միջուկային քաղաքականությունը

ԱՄՆ-ը մտադիր չէ փոխել իր միջուկային քաղաքականությունը միջուկային զենքի կիրառման վերաբերյալ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարության ֆոնին։ Այս մասին, ըստ ռուսական РБК-ի՝ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը։

«Այս հռետորաբանությունը, ինչպես տեսանք ավելի վաղ, անպատասխանատու է և անհարիր միջուկային տերությանը: Եվ դա անհամատեղելի է այն բանի հետ, թե ինչպես պետք է ցանկացած միջուկային տերություն հրապարակայնորեն խոսի նման զենքի կիրառման մասին, բայց մենք պատճառ չենք տեսնում փոխելու մեր միջուկային քաղաքականությունը»,- ասել է խոսնակ Միլլերը:

Բացի այդ, Միլլերն ընդգծել է, որ ԱՄՆ-ը չի նախատեսում ցամաքային զորքեր ուղարկել Ուկրաինա։

Փետրվարի 29-ին Պուտինը Դաշնային ժողովում իր ելույթի ժամանակ ասաց, որ արևմտյան երկրները պետք է հասկանան, որ Ռուսաստանն ունի միջուկային զենք, որը կարող է «խոցել իրենց տարածքում գտնվող թիրախները»։

Կարդացեք նաև

Պատրաստեց՝ 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս