Բաժիններ՝

Լիբանանի հարավում իսրայելական օդուժի հարձակման հետևանքով 3 բուժաշխատող է զոհվել․ Al Mayadeen

Լիբանանում հայտնել են, որ երկրի հարավային Օդեյսեհ բնակավայրում բժշկական կենտրոնին իսրայելական ռազմաօդային ուժերի հարվածի հետևանքով մարտի 4-ի երեք բուժաշխատող է զոհվել։ Այս մասին հայտնել է Al Mayadeen լրատվամիջոցը։

Ըստ հրապարակման՝ իսրայելական կործանիչները գրոհել են Լիբանանի հարավային մի քանի այլ բնակավայրեր, որտեղից նույնպես հաղորդումներ են ստացվել տուժածների մասին։

Օդային գրոհները հաջորդել են շիաների «Հեզբոլլահ» շարժման մարտիկների կողմից Վերին Գալիլեայում իսրայելական բնակավայրերի ականանետային գնդակոծումներին: Կազմավորման Telegram ալիքում զետեղված ռազմական ամփոփագրում տվյալներ են բերված Քֆար Շուբայի բարձունքներում իսրայելական դիրքերի ուղղությամբ հակատանկային կառավարվող հրթիռների արձակման մասին։ Այնտեղ ասված է, որ «հակառակորդին հասցվել են կենդանի ուժի և տեխնիկայի կորուստներ»։

Միևնույն ժամանակ, ինչպես հաղորդել է Իսրայելի բանակի մամուլի ծառայությունը, իսրայելցի զինվորականներն արձանագրել են Լիբանանի կողմից առնվազն 10 հրթիռի արձակում երկրի սահմանամերձ շրջանների ուղղությամբ։ Բացի այդ, բանակը հայտնել է Լիբանանյան տարածքում շիաների «Հեզբոլլահ» կազմակերպության թիրախներին նոր հարվածներ հասցնելու մասին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս