Բաժիններ՝

Մեծ Բրիտանիան Գերմանիային կոչ է արել Taurus հրթիռներ մատակարարել Ուկրաինային

Մեծ Բրիտանիան Գերմանիային կոչ է արել Ուկրաինային մատակարարել մեծ հեռահարության Taurus թևավոր հրթիռներ՝ չնայած Բունդեսվերի բարձրաստիճան սպաների միջև զրույցի` վերջերս տեղի ունեցած արտահոսքին: Այդ մասին հաղորդել է The Guardian պարբերականը։

«Մեծ Բրիտանիան դարձել է առաջին երկիրը, որն Ուկրաինային է տրամադրել մեծ հեռահարության բարձր ճշգրտության հրթիռներ, և մենք կցանկանայինք մեր դաշնակիցներին կոչ անել վարվել նույն կերպ», – մեջբերում է հրատարակությունը Մեծ Բրիտանիայի նախարարների կաբինետի ներկայացուցիչներից մեկի խոսքը։

Նա նաև հաստատել է Ուկրաինայում ռազմական գործողությունների գոտում բրիտանական զորքերի ոչ մեծ խմբի առկայությունը։

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մարտի 4-ին հայտարարել էր, որ Կիևին թևավոր հրթիռների մատակարարումներից հրաժարվելու իր որոշումը չի փոխի։ Նա հավելել է, որ Taurus հրթիռների տեսական կիրառումը հնարավոր է սոսկ գերմանացի զինվորականների անմիջական ներկայության պայմանով, իսկ «այդ մասին խոսք անգամ լինել չի կարող»։

Մարտի 1-ին RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը ռուսերեն հրապարակել էր Բունդեսվերի բարձրաստիճան սպաների զրույցի վերծանությունը, իսկ ապա նաև ձայնագրությունը, որտեղ նրանք քննարկում են Մեծ Բրիտանիային դիմելու հնարավորությունը` պլանավորելու համար Taurus թևավոր հրթիռներով հարձակումներ Ղրիմի կամրջի վրա, ինչպես նաև հնարավոր են համարում հարյուրավոր այդպիսի հրթիռների մատակարարումը Կիևին՝ հարձակման համար։ Գերմանիան ավելի վաղ հաստատել էր ձայնագրության իսկությունը՝ հավելելով, որ առայժմ պարզ չէ՝ արդյոք ձայնագրության մեջ փոփոխություններ մտցվել են թե ոչ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս