Միշուստինը երկօրյա այցով մեկնում է Ադրբեջան

Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինն սկսում է երկօրյա աշխատանքային այցն Ադրբեջան։ Այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և այդ երկրի վարչապետ Ալի Ասադովի հետ։

Ըստ ՌԴ կառավարության մամուլի ծառայության՝ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանն առնչվող մի շարք հարցեր։ Ընդ որում,առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերական, մշակութային-հումանիտար և այլ բնագավառներում համատեղ նախագծերի խթանմանը։

Ակնկալվում է, որ հանդիպումների և բանակցությունների արդյունքներով կստորագրվեն մի շարք միջկառավարական և միջգերատեսչական փաստաթղթեր:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031