ԱՄՆ-ի մի խումբ պաշտոնատար անձինք կայցելեն Քաբուլ ՝ քննարկելու Աֆղանստանի խնդրի խաղաղ կարգավորմանը վերաբերող հարցերը:
ԱՄՆ-ն վերանայում է Չինաստանի հետ հարաբերությունները, այդ թվում առևտրային հարաբերությունները:
Թալիբները հույս ունեն, որ Աֆղանստանում մնացած օտարերկրացի զինվորականները երկրից կհեռանան մինչեւ ապրիլի վերջը:
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Եվրամիության ղեկավարությունը քննարկում է կորոնավիրուսի դեմ Pfizer/BioNTech-ի պատվաստանյութի՝ Մեծ Բրիտանիա արտահանումը սահմանափակելու վերաբերյալ հարցը:
Կորոնավիրուսի նոր, ավելի ագրեսիվ մանրէահիմքերն առաջ են բերում Աֆրիկայում համավարակի երկրորդ ալիքի տարածումն ավելի արագ տեմպերով:
Հունվարի 29-ին Գերմանիայի դաշնային խորհրդարանում քննարկության կդրվի Թուրքիայի նկատմամբ զենքի էմբարգո կիրառելու առաջարկը։ Ընդ որում, էմբարգոն պետք է վերաբերի ոչ միայն զենքի, այլև զենքի արտադրության մեջ օգտագործվող բոլոր տեխնիկական բաղադրիչների, պահեստամասերի և տեխնոլոգիաների արտահանմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Թալիբան»-ը չի համագործակցում ահաբեկչական կազմակերպությունների հետ: Այդ մասին հայտարարել է շարժման քաղաքական գրասենյակի փոխղեկավար Շեր Մոհամադ Աբաս Ստանակզայը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին վստահում է ռուսաստանցիների 65,1 տոկոսը:
Պայթյուն է տեղի ունեցել Ավստրիայի Լանգենցերսդորֆի համայնքի բնակելի շենքում:
Հաղորդագրություններն այն մասին, որ Ռուսաստանը «Թալիբան» շարժմանը վարձատրել է Աֆղանստանում ամերիկացի զինվորների վրա գրոհի դիմաց, չեն համապատասխանում իրականությանը:
Եվրամիությունը ողջունում է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի կողմից Ռազմավարական հարձակողական սպառազինությունների հետագա կրճատման եւ սահմանափակման միջոցների մասին պայմանագրի (ՌՀՍՊ, ոչ պաշտոնական անվանումը՝ ՌՀՍ-3) երկարաձգումը, ինչը կարեւորագույն ավանդ է միջազգային անվտանգության բնագավառում:
ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտի բարձրաստիճան ներկայացուցիչը հավաստել է այն տվյալները, որ նախագահ Ջո Բայդենը մոտ ժամանակներս Բարաք Օբամայի վարչակազմի նախկին օգնական Ռոբերտ Մելլին կնշանակի Իրանի հարցերով նոր հատուկ դեսպանորդի պաշտոնում: Հունվարի 28-ին այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը։
Մոտ 15 տարեկան տղան եղել է ցուցարարների մեջ, երբ ոստիկանությունը սկսել է ցրել ցուցարարներին Նուր հրապարակում։
Իսպանիայի Կաստիլիա ի Լեոնի Ինքնավար Մարզի կառավարությունը կարգադրել է ավելի քան հազար ազնվաքիս ոչնչացնել՝ այդ կենդանիների բուծման ֆերմայում նոր կորոնավիրուսով վարակում հայտնաբերելու պատճառով:
Եգիպտոսում պլանավորում են կառուցել երկրում առաջին մեծ արագության երկաթգիծը, որը Կարմիր ծովը կմիացնի Միջերկրականի հետ:
Ղազախստանն սկսել է ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակի արտադրությունը՝ 90 հազար չափաբաժին ծավալով:
Կորոնավիրուսի նոր «բրիտանական» մանէահիմք է հայտնաբերվել Եվրոպայի 33 երկրներում, «հարավաֆրիկյան» տարբերակը՝ 16 երկրներում:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։
Այս շաբաթ Լեհաստանում տեղի է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի, ամերիկացի և ֆրանսիացի համանախագահների հանդիպումը: Խորհրդակցությունների ընթացքում միջնորդները քննարկել են իրենց անելիքները հետպատերազմական շրջանում, ինչպես նաև առաջիկա այցը տարածաշրջան:
Ավելի քան 30 հազար մարդ ԱՄՆ-ի Հանրապետական կուսակցությունից դուրս է եկել վերջին շաբաթվա ընթացքում՝ հունվարի 6-ին Կապիտոլիումի վրա կատարված գրոհից հետո:
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմագերիների փոխանակման խնդրին՝ նշելով, որ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:
Ռուսական աղբյուրների փոխանցմամբ՝ նախօրեին Մոսկվայում նախատեսվում էր Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետների հանդիպումը տարածաշրջանային տնտեսական և հաղորդակցական ապաշրջափակման ծրագրերը քննարկելու նպատակով: Փոխվարչապետների մակարդակով այս հարցի քննարկման շուրջ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները համաձայնության էին եկել հունվարի 11-ի մոսկովյան եռակողմ հանդիպման ժամանակ, երբ Փաշինյանը հայտարարեց, որ գերիների հարցով առաջընթաց չի գրանցել, բայց ստորագրել է տնտեսական համագործակցության հուշագիր: Հունվարյան համաձայնությունների համաձայն՝ եռակողմ աշխատանքային խումբը պետք է ներկայացնի պրոյեկտների ցանկն ու իրագործման գրաֆիկը մինչ մարտի մեկը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) փորձագետները, որոնք Ուհան էին ժամանել կորոնավիրուսի առաջացումն ուսումնասիրելու համար, ավատել են երկշաբաթյա կարանտինը:
Լիբանանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Տրիպոլիում անվտանգության ուժերի և ցուցարարների բախման արդյունքում սպանվել է մի տղամարդ:
Ֆրանսիայի հարավ -արեւելքի Վալանս քաղաքում աշխատանքի տեղավորման բյուրոյի այցելուն գնդակահարել է այդ հիմնարկության աշխատակցուհուն
Միջադեպը տեղի է ունեցել հունվարի 15-ին Ֆրանսիայի մայրաքաղաքի 15-րդ օկրուգում:
6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ճապոնական (Արեւելյան) ծովի ջրատարածքում, Հոնսյու կղզու (Ճապոնիա) Տոտորի քաղաքից 205 կիլոմետր դեպի հյուսիս ընկած շրջանում:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հնարավոր է համարում տարածաշրջանում ամբողջական ապաշրջափակման հարցի լուծումը։ Այս մասին Գրիգորյանն ասաց լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների հետ կայանալիք հանդիպմանը:
Սադիր Ժապարովը պաշտոնապես ստանձնել է Ղրղզստանի ղեկավարի պաշտոնը: Այդ մասին հաղորդել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։