
Վլադիմիր Պուտինը Հայաստանի Անկախության օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն Անկախության օրվա կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել։ Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհավորական ուղերձում ասված է.
«Հարգելի Նիկոլ Վովայի, Ընդունեք շնորհավորանքներս Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ։ Ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը, ինչպես նաև ընդհանուր ինտեգրացիոն միավորումների շրջանակներում կառուցողական փոխգործակցությունը, անկասկած, համապատասխանում են մեր ժողովուրդների հիմնարար շահերին։
Մաղթում եմ Ձեզ առողջություն և հաջողություններ, իսկ Հայաստանի բոլոր քաղաքացիներին՝ երջանկություն և բարեկեցություն»։