Իսրայելը պնդում է. «Նեթանյահուի սպանությունը ծրագրվել է Թուրքիայում»
Իսրայելի ներքին անվտանգության և հակահետախուզության «Շաբաք» գործակալության և ոստիկանության խոսնակի կողմից արված հայտարարության համաձայն՝ ձերբակալվել է վարչապետ Բենյամին Նեթանյահուի սպանությունը ծրագրած մի իսրայելցի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Հայտարարության մեջ նշվել է, որ կասկածյալը երկար տարիներ որպես գործարար ապրել է Թուրքիայում, որտեղ էլ վերջինս կապեր է հաստատել Իրանի հատուկ ծառայության ներկայացուցիչների հետ:
Նշվում է նաև, որ կապեր հաստատելու համար միջնորդները եղել են թուրքեր: Իսրայելական կողմը հրապարակել է նրանց անունները. Անդրեյ Ֆարուք Ասլան և Ջունիադ Ասլան:
Տեղեկությունների համաձայն՝ սպանության փորձի մեջ մեղադրվող անձին առաջարկվել է Իսրայելում Իրանի անունից ահաբեկչական գործողություններ իրականացնել, որով նախատեսվել է նաև Նեթանյահուի, պաշտպանության նախարար Յոավ Գալանտի և «Շաբաքի» ղեկավար Ռոնան Բարի սպանությունը:
Ավելի ուշ իսրայելական «Times of İsrael» պարբերականը հայտնել է կասկածյալի անունը. Մոթի Մաման: