
Ռուսաստանը կվերականգնի վերահսկողությունը Կուրսկի բոլոր շրջանների նկատմամբ․ Պեսկով

Կուրսկի բոլոր տարածքների նկատմամբ վերահսկողությունը անկասկած կվերականգնվի, ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
«Մեր բանակն իր գործն անում է, և վերահսկողությունը կվերականգնվի, մենք դրանում կասկած չունենք»,- ասել է Պեսկովը՝ մեկնաբանելով Կուրսկում ստեղծված իրավիճակը։
ՌԴ նախագահի մամուլի խոսնակը հրաժարվել է մանրամասներ հայտնել՝ նշելով, որ ծրագրվող ռազմական պատասխան գործողությունների մասին հրապարակային խոսելը նպատակահարմար չէ։
Նշենք, որ Ուկրաինայի զինված ուժերի զանգվածային հարձակումը Կուրսկի շրջանի վրա սկսվել է օգոստոսի 6-ին։ Կուրսկում գործում է արտակարգ ռեժիմ։