Կանադայի Առողջապահության նախարարությունը թույլատրել է 12-15 տարեկան դեռահասներին կորոնավիրուսի դեմ պատվաստել «Pfizer» պատվաստանյութով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին, հղում անելով CBC հեռուստաընկերությանը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն անհրաժեշտ է համարել Արցախյան 44-օրյա պատերազմի ռազմագերիների ազատ արձակումն ու պահվող անձանց նկատմամբ մարդասիրական վերաբերմունքն ապահովելու պարտավորության իրականացումը:
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը Ուլուկբեկ Մարիպովին նշանակել է նախարարների կաբինետի ղեկավար: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը, հղում անելով Ղրղզստանի նախագահի մամուլի ծառայության հայտարարությանը:
Մոսկվան հուսով է, որ ոչ ոք չի ձգձգի մերձավորարեւելյան կարգավորմանը նվիրված միջազգային խորհրդաժողով կազմակերպելու աշխատանքը, երկրի իրադրությունը պահանջում է արագ եւ պատասխանատու որոշումներ:
Մայիսի 5-ին Չեխիայի հյուսիսում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների չպայթած ավիառումը պատճառ է դարձել Լիտվինով քաղաքում Unipetrol ընկերության նավթավերամշակման գործարանի աշխատակիցների տարահանման:
Պաղեստինի ԱԳ նախարար Ռիյադ ալ Մալիքին Ռուսաստանի իր պաշտոնակցի հետ հանդիպմանը հայտարարել է, որ Պաղեստինի ղեկավարությունից նամակ է բերել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։
Աֆղանստանի մի շարք նահանգներում առնվազն 34 մարդ է զոհվել տեղատարափ անձրեւների հարուցած հեղեղումների հետեւանոքով:
ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 4-ին գործարկել է սեփական “From the Desk of Donald J. Trump” («Դոնալդ Թրամփի աշխատանքային սեղանից») առցանց հարթակը՝ իր կողմնակիցների հետ շփվելու համար: Այդ մասին հաղորդել է Fox News հեռուստաալիքը:
Անհայտ զինված անձինք հարձակում են գործել Իրաքի հյուսիսում գտնվող նավթի հանքարվայրերի վրա: Մայիսի 5-ին այս պնդմամբ հանդես է եկել Reuters գործակալությունը:
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ-AKP) խոսնակ Օմեր Չելիքը կուսակցության նիստից հետո կրկին անդրադարձել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու դրա շուրջ ապագա զարգացումներին:
Մեքսիկայի մայրաքաղաքում մետրոկամրջի հենամեջի փլուզման զոհերի թիվը հասել է 25-ի: Մայիսի 4-ի ուշ երեկոյան նրանց անունները Twitter-ում հրապարակել է մեգապոլիսի դատախազությունը:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր՝ մայիսի 5-ին կժամանի Հայաստան, իսկ հաջորդ օրը հանդիպումներ կունենա Հայաստանի ղեկավարության հետ, մայիսի 10-11-ին էլ Բաքու կայցելի, ТАСС-ի փոխանցմամբ՝ հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
Բոլիդ կամ բացառիկ պայծառությամբ ընկնող աստղ է գրանցվել Ճապոնիայի հարավ-արեւմուտքում:
Դեղամիջոցների եվրոպական գործակալությունը (EMA) աստիճանական փորձաքննության գործընթացով սկսել է կորոնավիրուսի դեմ չինական Vero Cell պատվաստանյութի ուսումնասիրությունը: Այդ մասին ասվում է գործակալության հաղորդագրության մեջ։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հրամանագիր է ստորագրել, որով 80 նախկին զինծառայողների և ուժային կառույցների աշխատակիցների զրկել է զինվորական ու հատուկ կոչումներից՝ «զրպարտչական» գործողությունների պատճառով: Այդ մասին հաղորդում է Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունը:
Հունաստանի լրագրողների եւ զանգվածային լրատվամիջոցների աշխատակիցների արհմիությունները մայիսի 4-ին 24-ժամյա գործադուլ են անցկացնում Մայիսի 1-ի՝ կոլեկտիվ եւ անձնական իրավունքների, սոցիալական արդարության եւ խաղաղության, առողջության եւ անվտանգության համար աշխատավորների պայքարի միջազգային օրվա կապակցությամբ։
«168 Ժամ»-ի թղթակցի հետ զրույցում ռուս արևելագետ Ալեքսեյ Մալաշենկոն ասաց, որ ՌԴ ԱԳ նախարարի այցը հակամարտ երկրներ կարևոր է, քանի որ տեղի է ունենում ռուս-թուրքական հարաբերությունների համար նոր իրավիճակում: «Այսինքն՝ վերջին այցերը տեղի էին ունեցել պատերազմից հետո, երբ այն դեռ նոր էր ավարտվել, դա էր տարածաշրջանի նոր իրավիճակը, որում որևէ երկիր, բացի Ռուսաստանից, դեռ դիրքավորված չէր»:
Թեհրանում Շվեյցարիայի դեսպանության բարձրաստիճան աշխատակցուհին զոհվել է՝ ընկնելով բարձրահարկ շենքից, որտեղ նա ապրում էր (չի ճշտվում՝ կինն ընկել է տանիքից, թե պատուհանից):
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին տեղեկացրել է, որ իր վարչակազմը երկարացնում է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, որի արդյունքում թույլատրվում է ԱՄՆ-ի կողմից ուղիղ ռազմական օգնությունն Ադրբեջանին այնքան ժամանակ, քանի դեռ պետքարտուղարը հավաստում է, որ նման օգնությունը չի նպաստում Լեռնային Ղարաբաղում հակամարտության սրմանը, գրում է The Hill-ը։
Աֆղանստանի հյուսիս-արեւմուտքի Հերաթի նահանգում հորդառատ անձրեւների հետեւանքով առաջացած հեղեղումներից տասներեք մարդ է զոհվել:
ԱՄՆ-ի վարչակազմը կգերադասեր կայուն հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ եւ դա կանի, եթե Մոսկվան եւս նման ուղեգիծ վերցնի:
Մայիսի 3-ի երեկոյան Մեխիկոյում փլվել է մայրաքաղաքային մետրոյի ճյուղերից մեկի՝ Olivos կայարանի մերձակայքում գտնվող մետրոկամուրջը, երբ դրա վրայով անցնում էր գնացքը:
Եվրահանձնաժողովն (ԵՀ) առաջարկում է մեղմացնել ԵՄ մուտքի սահմանափակումները՝ հաշվի առնելով պատվաստման հաջողությունները եւ երրորդ երկրներում COVID-19-ի հետ կապված իրադրությունը: Այդ մասին ասվում է ԵՀ-ի՝ մայիսի 3-ին հրապարակված առաջարկության մեջ։
Հնդկաստանը մայիսի 1-ին ձեռք է բերել կորոնավիրուսի դեմ ռուսական Sputnik V պատվաստանյութի առաջին խմբաքանակը:
Հնդկաստանի առողջապահության եւ ընտանիքի բարեկեցության նախարարությունն անցած օրն արձանագրել է կորոնավիրուսով ախտահարման 368 147 դեպք, համավարակի ամբողջ ժամանակամիջոցում վարակվածների ընդհանուր թիվը երկրում հասել է 19 925 604-ի:
Գերմանիայի կառավարությունն ընդունել է նախագիծ ՝ մեղմացնելու կարանտինը COVID-19- ից վերականգնվածների և պատվաստվածների համար: Այս մասին ճեպազրույցում հայտնել է Գերմանիայի նախարարների կաբինետի պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
2020 թվականին Իտալիայում մահացել է գրեթե 750 հազար մարդ, ինչը 18 տոկոսով ավելի է, քան 2019 թվականին՛ Այդ մասին ասված է Վիճակագրության ազգային ինստիտուտի(Istat) ՝ մայսի 3-ին տարածված զեկույցում։
ԿԺԴՀ-ի նկատմամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը թշնամական չէ, այն ուղղված է Կորեական թերակղզու միջուկազերծման խնդրի լուծմանը:
Իրաքի ներքին գործերի նախարարության աշխատակիցները ձերբակալել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կազմի մեջ մտնող միավորումներից մեկի պարագլխին:
Ռուսաստանի ռազմավարական նշանակության հրթիռային զորքերում (ՌՆՀԶ) ավելի քան 100 տարբեր վարժանքներ են պլանավորվում անցկացնել ուսուցման ամառային ժամանակաշրջանում: Այդ մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկատվության եւ զանգվածային հաղորդակցությունների դեպարտամենտում։