Սիրիայում նախագահի թեկնածու է դարձել երեք հավակնորդ, որոնք հավաքել են պատգամավորների անհրաժեշտ քանակությամբ ձայներ. նրանց թվում է պետության ներկայիս ղեկավար Բաշար Ասադը: Այդ մասին հայտարարել է ՍԱՀ-ի բարձրագույն սահմանադրական դատարանի ղեկավար Մոհամադ Լյահամը:
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ, չնայած վիճելի հարցերին, Միացյալ Նահանգները չի կարող չփոխգործակցել Չինաստանի հետ։
Եմենյան «Անսար Ալլահ» խռովարար շարժման (հուսիներ) զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ բրիգադային գեներալ Յահյա Սարիան հայտարարել է Սաուդյան Արաբիայի տարածքին հասցված հարվածի մասին:
Ղրղզստանի այն բնակիչների թիվը, որոնք տուժել են Տաջիկստանի հետ սահմանին զինված բախման ժամանակ, հասել է183-ի:
Ադրբեջանցիներն ու թուրքերը երազում են վերցնել Ստեփանակերտն իրենց վերահսկողության տակ, բայց նման հայտարարություններ անելը ոչ այլ ինչ է, քան ահաբեկչություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի թղթակցի հետ զրույցում ասել է Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը՝ մեկնաբանելով Ադրբեջանի իրավապաշտպան Ահմեդ Շահիդովի վերջին գրառմանը։
Բանգլադեշի կենտրոնական մասում առնվազն 25 մարդ է զոհվել գետում ավազով լի բեռնանավի հետ մակույկի բախման հետեւանքով: Մայիսի 3-ին այդ մասին հայտնել է Agence France-Presse-ը՝ վկայակոչելով ոստիկանությանը:
Ճապոնիայի առողջապահության նախարարության հանձնաժողովը մայիսի 20-ի նիստում կարող է որոշում ընդունել այն մասին, թե արժե արդյոք հավանություն տալ COVID-19-ի դեմ Moderna ընկերության պատվաստանյութի օգտագործմանը:
Միացյալ Նահանգների նկատմամբ վերաբերմունքն ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի պաշտոնակալությունից հետո գրեթե 100 օրվա ընթացքում բարելավվել է երկրների մեծ մասում: Այդ մասին են վկայում հարցման արդյունքները, որը հրապարակել է Morning Consult ընկերությունը:
Այս տարվա առաջին երեք ամսվա ընթացքում ամենաշատ սպանությունները գրանցվել են Թաթարստանում, Կրասնոյարսկի երկրամասում եւ Մոսկվայի մարզում:
«Պետք է հզորացնենք մեր բանակը։ Այս նույն ԱՄՆ-ը Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ երբեք հայտարարություններից այն կողմ չգնաց, որովհետև տեղյակ էր այդ ծրագրերից»,- եզրափակեց մեր զրուցակիցը։
Ղրղզստանի ՆԳՆ-ն հարուցել է 11 քրեական գործ Տաջիկստանի հետ սահմանին ծագած հակամարտության առնչությամբ, կիրակի մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է հանրապետության ներքին գործերի փոխնախարար Էրքեբեք Աշիրխոջաևը:
Լոս Անջելեսից Դեմոկրատական կուսակցության ընտրված անդամ և Դեմոկրատական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ Էլեն Ասատրյանը բանաձև է ներկայացրել, որը կքննարկվի Կալիֆորնիայի Դեմոկրատական կուսակցության ապրիլի 29-ից մայիսի 2-ը տեղի ունեցող ամենամյա համաժողովի ընթացքում: Բանաձևը դատապարտում է Թուրքիային և Ադրբեջանին իրենց գործած պատերազմական հանցագործությունների համար` սեպտեմբերի 27-ին Արցախի վրա հարձակումից հետո տեղի ունեցած 44-օրյա պատերազմի ընթացքում:
վԿորեական թերակղզու իրական սպառնալիքը ԱՄՆ-ն է, և այն շուտով ճգնաժամ կապրի, եթե շարունակի իր «հին ու հետամնաց» քաղաքականությունը: Այս մասին հայտարարել է ԿԺԴՀ արտաքին գործերի նախարար Կվոն Չժոն Գինը, գրում է «ՌԻԱ Նովոստի» -ն` հղում տալով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությանը:
2020 թվականի հունվարից մինչև դեկտեմբեր ՌԴ-ում ընդհանուր մահացության ցուցանիշների աճը 2019 թվականի համեմատությամբ կազմել է 17,9 տոկոս, հետևում է ՌԴ-ի առողջապահության նախարարության 2020 թվականին նախարարության աշխատանքի արդյունքների 2021 թվականի խնդրիրների մասին հաշվետվությունից:
NASA-ն կասեցրել է SpaceX ընկերության հետ օրերս կնքված 2.89 մլրդ դոլարանոց պայմանագիրը, համաձայն որի Իլոն Մասկի ընկերությունը պետք է մշակեր լուսնային վայրէջքի մոդուլը՝ Artemis ծրագրի շրջանակներում աստրոնավտներին Լուսին հասցնելու համար: Այս մասին հայտնում է РБК-ն:
Նոր կորոնավիրուսի համավարակի հետեւանքներից ԱՄՆ-ի տնտեսության վերականգնումն ավելի արագ է տեղի է ունենում կառավարության կողմից հավանության արժանացած ներդրումների հաշվին:
Կազանում նախօրեին ավարտվեց ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի աշխատանքը։ Նիստի ավարտին ԵՏՀ-ի և Ուզբեկստանի միջև համագործակցության հուշագիր ստորագրվեց, իսկ դրա շրջանակում քննարկվեցին ԵԱՏՄ արդիական խնդիրներն ու հարցերը։ Նախատեսվում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի հաջորդ նիստն անցկացնել Ղրղըզստանի Հանրապետությունում՝ Իսիկ-Կուլում։
Ստոկհոլմի իրավապահ մարմինները մայիսի 14-ին ցրել են կորոնավիրուսի սահմանափակումների դեմ քաղաքացիների կազմակերպած ցույցը:
Փարիզում ավանդական դարձած մայիսմեկյան բողոքի ակցիային քաղաքի ոստիկանությունը 17 մարդու է ձերբակալել:
«Նախ Լավրովը, ով կանգնած է հրադադարի և նոյեմբերյան, հունվարյան հայտարարությունների ակունքում, խնդիր ունի հետևել դրանց իրականացման ընթացքին, որը ներառում է բոլոր սուր անկյունների քննարկում, այդ թվում՝ Զանգեզուրի միջանցքի, ռուսական խաղաղապահ առաքելության հարցերը և առաջիկա բանակցությունները եռակողմ ձևաչափով։ Դրանք անհարթ չեն անցնում, կան տարաձայնություններ, որոնք թույլ չեն տալիս առաջ ընթանալ հայտարարությունների կատարման ուղղությամբ։ Կա գերիների հարցը Երևանի համար, որն ամրագրված է, այս հարցը ևս քննարկվելու է։
Ղրղզստանն ու Տաջիկստանը պայմանավորվածության են եկել սահմանին կրակի ամբողջական դադարեցման վերաբերյալ:
«Դեղին բաճկոնավորներ» շարժման կողմնակիցները Փարիզում մասնակցում են մայիսմեկյան բողոքի ակցիայի:
Ղրղզստանի և Տաջիկստանի կառավարական պատվիրակությունները մայիսի 1-ին աշխատանքներ են սկսել ընդհանուր սահմանի դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով:
Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը և Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով իրավիճակը Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին:
ԱՄՆ դեմոկրատ սենատորներն ապրիլի 30-ին ներկայացրել են օրինագծի, որը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե այդ երկիրը խախտի մարդու իրավունքները:
Աբխազիա է ժամանել «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է հանրապետության առողջապահության նախարար Թամազ Ցախնակիան։
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին տեղի ունեցած կոնֆլիկտի հետևանքով Ղրղզստանի տուժած քաղաքացիների թիվը հասել է 163-ի, մահացել է 31 մարդ: Այս մասին մայիսի 1-ին տեղեկացրել է Ղրղզստանի առողջապահության նախարարի տեղակալ Էլիզա Սոլտոնբեկովան:
Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր թվիթերյան էջում պատասխանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհակալական նամակին։
Ղրղզստանի ազգային անվտանգության սահմանապահ ծառայությունը հայտնել է, որ Տաջիկստանի զինվորականները մայիսի 1-ին սկսել են կրակել ղրղզական տարածքի ուղղությամբ: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը երկարացրել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ ուղղման կասեցումը, որի արդյունքում թույլատրվում է ԱՄՆ ուղիղ օգնությունն Ադրբեջանին։