ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել Է ուկրաինական գործակալի, որը պայթուցիկ էր պատրաստում

ՌԴ ԱԴԾ-ն ձերբակալել Է ուկրաինական գործակալի, որը պայթուցիկ էր պատրաստում։ ՌԴ ԱԴԾ հանրային կապերի կենտրոն փոխանցմամբ՝ հետաքննության տվյալներով՝ ուկրաինական հատուկ ծառայությունները տղամարդուն հավաքագրել էին անցյալ տարվա հոկտեմբերին։

Նա իր քաղաքամերձ տանը լաբորատորիա էր սարքավորել պայթուցիկ նյութեր արտադրելու համար։ Նրա պատրաստած ռումբերը գաղտնարանների միջոցով փոխանցվում էին այլ գործակալների, որոնք ծրագրում էին ահաբեկչություններ իրականացնել մարտին՝ նախագահական ընտրությունների ժամանակ։

Դրանք նախատեսվում էր կազմակերպել ոստիկանության բաժնի շենքերում և Բելգորոդի սպաների տանը, ինչպես նաև Բրյանսկի երկու էներգետիկ ընկերությունների գրասենյակներում։ Բացի այդ, չարագործները պատրաստվում էին պայթեցնել գազաբաշխիչ ենթակայանը Տուլայում։ Այդ հանցագործությունները հաջողվել էր կանխել, ձերբակալել են 7 ռուսաստանցու։

ԱԴԾ-ի հրապարակած տեսանյութում տղամարդը խոստովանում է, որ ռումբեր է պատրաստել ուկրաինական հատուկ ծառայությունների առաջադրանքով և դրա համար գումար է ստացել։

Նրա տանը խուզարկություն է կատարվել, որի ընթացքում առգրավվել Է 4,8 կգ քաշով պատրաստի պայթուցիկ սարք, պայթուցիկ նյութերի բաղադրիչներ, փամփուշտներ, Հայրենական մեծ պատերազմի ժամանակաշրջանի զենք, «Մակարով» ատրճանակ, ՍԻՄ-քարտեր, նոութբուք և սմարթֆոն՝ ուկրաինական հատուկ ծառայությունների հետ կապի համար: Առգրավված զենքն ուղարկվել է փորձաքննության։

Տեսանյութեր

Լրահոս