Բաժիններ՝

Աբխազական ընդդիմությունը պատրաստ է փոխզիջման գնալ կառավարության հրաժարականի դեպքում

«Աբխազական ժողովրդական շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Ադգուր Արձինբան, Աբխազիայի խորհրդարանում հանդես գալով կողմնակիցների առջև, հայտարարել է, որ ընդդիմությունը համաձայնել է փոխզիջման գնալ հանրապետությունում իրադրությունը որոշակի պայմաններով կարգավորելու շուրջ բանակցություններում: Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Եթե նախագահը կատարի իր խոստումը և հրաժարական տա, ապա մենք կհամաձայնենք, որ նրա պարտականությունները մինչև նոր ընտրությունները կկատարի գործող փոխնախագահը: Բայց պայմանով, որ կառավարությունն ամբողջ կազմով հրաժարական տա և վարչապետի պաշտոնում նշանակվի ընդդիմության ուժերի ներկայացուցիչը», – ասել է Արձինբան՝ հավելելով, որ «այս կերպ մենք բացառում ենք առաջիկա նախագահական ընտրությունների ժամանակ վարչական ռեսուրսի օգտագործման հնարավորությունը»։

Նրա խոսքով՝ Ժողովրդական ժողովի և Հանրային պալատի պատգամավորներից մի խումբ բանակցողներ նման առաջարկություններով գնացել են Աբխազիայի նախագահ Ասլան Բժանիայի մոտ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս