
Իսրայելի նախագահի օդանավն արգելել են մտնել Թուրքիայի օդային տարածք

Թուրքական մամուլում տեղեկություններ են շրջանառվում Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի՝ Բաքվում ընթացող կլիմայական «COP29» համաժողովին չմասնակցելու պատճառների վերաբերյալ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Մասնավորապես նշվում է, որ ադրբեջանական մեդիա կազմակերպություններից մեկը գրել է, թե իրական պատճառն այն է, որ Հերցոգին տեղափոխող ինքնաթիռի մուտքը թուրքական օդային տարածք արգելվել է Թուրքիայի կողմից։
Նշվում է նաև, որ տարածված լուրերի սկզբնաղբյուր է հանդիսանում Ադրբեջանի արտգործնախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկը։
Հիշեցնենք, որ Իսրայելի նախագահականի տարածած հայտարարության համաձայն՝ Հերցոգի այցը Բաքու չեղարկվել էր անվտանգության նկատառումներից ելնելով։