ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Սոչիում ընթացող եռակողմ բանակցություններից առաջ շփումներ է նախաձեռնել ՌԴ Կառավարության որոշ անդամների հետ:
Քիչ առաջ Սոչիում մեկնարկեց Պուտին-Ալիև առանձնազրույցը, որին հաջորդելու են եռակողմ բանակցությունները, ապա Պուտինի առանձնազրույցը Նիկոլ Փաշյանի հետ:
Սոչիում մեկնարկել է ՌԴ և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի երկկողմ հանդիպումը: ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Մոսկվան հույս ունի, որ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին կհաջողվի Սոչիում նախանշել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարային ուղղությունները: Ռուսական ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ անդրադառնալով Սոչիում սպասվող եռակողմ բանակցությունների արդյունքներին:
Ղրիմի հանրային պալատի ղեկավար Ալեքսանդր Ֆորմանչուկը հայտարարել է, որ ԱՄՆ-ը եւ նրա գործընկերները միտումնավոր կերպով ռազմական հակամարտության էսկալացման են գնում՝ մեծացնելով իրենց ռազմական ներկայությունը Սեւ ծովում։
Նրա խոսքով՝ այդ խմբի ղեկավարները խորհրդարանի պատգամավորներ են եւ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ: Նրանք պլանավորել էին Բիշքեկում բողոքի զանգվածային ակցիաներ կազմակերպել եւ ակնկալում էին ընտրություններում հաղթանակ տանող քաղաքական ուժերի աջակցությունը: Դրա համար խումբը հավաքել էր ագրեսիվորեն տրամադրված մոտավորապես հազար երիտասարդների:
Եվրահանձնաժողովը (ԵՀ) Եվրամիությանը (ԵՄ) կառաջարկի դադարեցնել ավիահաղորդակցությունն Աֆրիկայի հարավային մասի երկրների հետ՝ կորոնավիրուսի նոր շտամի տարածման պատճաով: Նոյեմբերի 26-ին այդ մասին հայտնել է ԵՀ-ի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Twitter-ի՝ իր օգտահաշվում:
Անգելա Մերկելի 16 տարի տևած կառավարումը մոտենում է ավարտին։ Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում Մերկելին փոխարինում է Բունդեսթագի սեպտեմբերյան ընտրություններում հաղթած սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Օլաֆ Շոլցը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) նոյեմբերի 26-ին հատուկ հանդիպում կանցկացնի Հարավային Աֆրիկայում կորոնավիրուսի B.1.1.529 նոր շտամի հայտնաբերման պատճառով:
Նոյեմբերի 26-ին 5,8 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Ֆիջիի ափից ոչ հեռու: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը։
Ավստրալիան քննարկում է պաշտոնատար անձանց՝ Պեկինում կայանալիք ձմեռային Օլիմպիական խաղեր ուղարկելուց հրաժարվելու հնարավորությունը: Այդ մասին հաղորդել է Sydney Morning Herald թերթը:
Իտալիայի կառավարությունը հավանություն է տվել COVID-19-ի տարածման դեմ պայքարի միջոցները խստացնելուն եւ հայտարարել նոր տեսակի սանիտարական անցաթուղթ ստեղծելու վերաբերյալ: Այդ մասին հաղորդել է ANSA գործակալությունը:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում նոյեմբերի 25-ի առավոտվա դրությամբ կազմել է 259 միլիոն 465 հազար 36: Այդ մասին վկայում են վերջին տվյալները:
Apple ընկերությունը ժամանակավորապես դադարեցրել է իր ապրանքների վաճառքը Թուրքիայում՝ կապված թուրքական լիրայի գրանցած հերթական ռեկորդային անկման հետ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պակիստանի Լահոր մեգապոլիսն առաջատարն է աշխարհում ամենաաղտոտված մթնոլորտով քաղաքների ցուցակում: Նոյեմբերի 24-ին այդ մասին հայտնում է Շվեյցարիայի IQAir օդի որակի դիտազննման առցանց պլատֆորմը։
Սոչիում նոյեմբերի 26-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ տեղի ունենալիք Փաշինյան-Ալիև գագաթնաժողովին ընդառաջ՝ դիվանագիտական ակտիվ նախապատրաստական աշխատանքներ են ընթանում:
Չպատվաստված մարդիկ COVID-19-ի հիմնական տարածողներն են: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հայտարարել են Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական բյուրոյում:
Ռուսաստանի Դաշնության Կեմերովոյի մարզի Բելովո շրջանի «Լիստվյաժնայա» ածխահանքում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 14 մարդ, այդ թվում երեք փրկարարներ, ևս երեքը անհայտ կորած են:
Հյուսվածքաբանական հետազոտությունը հաստատել է, որ անցյալ շաբաթ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի մոտ հեռացված պոլիպը բարորակ է: Այդ մասին ասված է Միացյալ Նահանգների ղեկավարի բուժող բժիշկ Քեւին Օ’Քոնորի հայտարարության մեջ, որը նոյեմբերի 24-ին հրապարակել է Սպիտակ տունը։
Նոյեմբերի 26-ին Սոչիում կայանալու է Նիկոլ Փաշինյանի, Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որին հաջորդելու է՝ դեկտեմբերի 15-ին Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի միջնորդությամբ ևս մեկ, այս անգամ՝ Փաշինյան-Ալիև հանդիպումը։
Պլաններ, որոնք դուրս են գալիս տարածաշրջանային հեգեմոնիայից – Թուրքիան միջազգային օրակարգի մեջ է մտնում առավելագույն բարձր մակարդակով և մի շարք ուղղություններով`եվրոպական, բալկանյան, մերձավորարևելյան, արաբական, կովկասյան, միջինասիական, աֆղանական, չինական, աֆրիկյան:
ԱՄՆ-ի իշխանությունները հունվարի 22-ից մտադիր են պատվաստման մասին հավաստագրի տրամադրման պահանջ տարածել այն օտարերկրացիներր վրա, որոնք երկրի ցամաքային սահմանը հատում են ըստ անհրաժեշտության, այլ ոչ թե զբոսաշրջության նպատակով:
«Բրյուսելի խնդիրն է՝ այս փուլում ինտեգրվել Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող գործընթացներին»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց եվրոպացի վերլուծաբան Ուվե Հալբախը՝ անդրադառնալով Բրյուսելում և Սոչիում կայանալիք բարձրաստիճան հանդիպումներին:
Օգոստոսին Աֆղանստանը նվաճած «Թալիբան» շարժումը հայտարարել է երկրում կանաբիսի վերամշակման ձեռնարկություն ստեղծելու մտադրության մասին։
Բրյուսելում դեկտեմբերի 15-ին կայանալիք «Արևելյան գործընկերության» 6-րդ գագաթաժողովի շրջանակում նախատեսվող Փաշինյան-Ալիև դեմառդեմ հանդիպումից առաջ նույնատիպ հանդիպում կկայանա Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հովանու ներքո:
Լեհաստանի ներքին անվտանգության գործակալությունը (ABW) ձերբակալել է մի քաղաքացու, որին կասկածում են Ռուսաստանի օգտին լրտեսության մեջ:
ՌԴ Դաշնային խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Սանկտ Պետերբուրգում Ադրբեջանի խորհրդարանի խոսնակ Սահիբա Գաֆարովայի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատմանն առնչվող հարցերին:
Չինաստանը պատրաստ է Իրանի հետ համատեղ դիմակայել միակողմանի գործողությունների եւ հետապնդման քաղաքականությանը, ինչպես նաեւ պաշտպանել ներքին գործերին չմիջամտելու սկզբունքը:
Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը նոյեմբերի 25-ին 46-օրյա հոսպիտալացումից հետո դուրս է գրվել Պրահայի Կենտրոնական զինվորական հոսպիտալից: Այդ մասին հայտնել է Mladո fronta Dnes թերթի կայքը։
ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Arleigh Burke (DDG-51) էսկադրային հրթիռակիրն ուղեւորվում է Սեւ ծով տարածաշրջանում ՆԱՏՕ-ի գծով գործընկերների հետ գործողություններին մասնակցելու համար: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի Վեցերորդ նավատորմի հրամանատարությունը: