Մոտ ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելուն․ Ֆիդան

Մենք մոտ ենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հասնելուն։

Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովի 2025 թվականի բյուջեի քննարկման շրջանակներում ունեցած ելույթի ժամանակ։

Նա նշել է, որ Հարավային Կովկասում խաղաղության հույսի շող կա. «Խաղաղության ապահովումը կնպաստի տարածաշրջանի զարգացմանը և նոր հնարավորություններ կստեղծի։

Թուրքիան աջակցում է բոլոր ջանքերին այս գործընթացում։ Մեր երկիրն աջակցում է կողմերի միջև բանակցություններին, որոնք ընթանում են երկկողմ հիմունքներով՝ առանց միջնորդների»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031