Թրամփը Զելենսկուն ասել է, որ անհապաղ հրադադար է ցանկանում. Reuters

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Փարիզում Վլադիմիր Զելենսկու և Էմանուել Մակրոնի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ ցանկանում է Ուկրաինայում անհապաղ զինադադար հաստատել. այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

«Երեք առաջնորդները, ովքեր 35 րոպե խոսել են առանց խորհրդականների, չեն քննարկել խաղաղության տեսլականի կոնկրետ մանրամասներ, սակայն Թրամփը կրկնել է, որ ցանկանում է անհապաղ զինադադար և բանակցություններ՝ պատերազմն արագ ավարտելու համար»,- ասվում է գործակալության հրապարակման մեջ:

Տեսանյութեր

Լրահոս