Իրանի հետ հարաբերություններում Բաքվի բռնապետի քարոզչամեքենան ցանկացած երևույթ ներկայացնում է՝ որպես մեծ ձեռքբերում: Բաքուն և Թեհրանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել «Արևելյան Զանգեզուրի և Նախիջևանի միջև տրանսպորտային միջանցք ստեղծելու» մասին, որն անցնելու է Իրանի տարածքով։
Զելենսկին շնորհակալություն է հայտնել ամերիկյան իշխանություններին ու անձամբ նախագահ Բայդենին օգնության, մասնավորապես զենք մատակարարելու ու Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ մտցնելու հարցում:
ՆԱՏՕ-ի անդամ երկրները կիսում են կարծիքն այն մասին, որ դաշինքի զինված ուժերը չպետք է լինեն Ուկրաինայի ցամաքային կամ օդային տարածքում:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ պետք է վերջ դնել Ուկրաինայի արյունահեղությանը: Այս մասին նա խոսել է Մոսկվայում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ:
Ուկրաինայում գործել է տասնյակ լաբորատորիաների ցանց, որտեղ Պենտագոնի ղեկավարությամբ ու ֆինանսավորմամբ իրականացվել են ռազմակենսաբանական ծրագրեր, այդ թվում և փորձարկումներ կորոնավիրուսի, սիբիրյան խոցի, խոլերայի, աֆրիկյան ժանտախտի և այլ մահաբեր հիվանդությունների նմուշների հետ»,- հայտարարել է նա:
ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը (ԱԳՆ) դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությանը՝ կազմակերպելու խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ: Ընդ որում, պաշտոնական Երևանը՝ ի դեմս ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի, հայտարարել է՝ խաղաղության պայմանագրի շուրջ յուրաքանչյուր բանակցություն պիտի ընթանա առանց նախապայմանների։
Լեհաստանի փոխվարչապետ, լեհական «Իրավունք եւ արդարություն» կառավարող կուսակցության ղեկավար Յարոսլավ Կաչինսկին այն կարծիքին է, որ Ուկրաինայում իրադրությունը կարգավորելու համար պետք է իրականացվի ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություն։ «Ես գտնում եմ, որ անհրաժեշտ է ՆԱՏՕ-ի խաղաղապահ առաքելություն ունենալ, կամ, հնարավոր է, որեւէ ավելի լայն միջազգային կառույց:
Ուկրաինական ճգնաժամում աշխարհաքաղաքական կենտրոնների և հատկապես Ռուսաստանի ու Արևմուտքի միջև ուժային հավասարակշռությունների հնարավոր փոփոխման ֆոնին ուշագրավ է հետևել՝ ինչպես եվրասիական գոտու, դրան մոտ գտնվող բոլոր երկրների վերադիրքավորումներին, այնպես էլ՝ հատկապես բուն հարավկովկասյան երկրների արտաքին քաղաքական «շարժումներին»:
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) նախագահ Պետեր Մաուրերը ժամանել է Կիեւ:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խնդրել է ԱՄՆ Կոնգրեսին՝ ապահովել Ուկրաինային С-300 և հակաօդային պաշտպանության այլ համակարգերով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Ռուսաստանի Դաշնությունը ողջունում է Թուրքիայի և Հայաստանի երկկողմ կապերի կարգավորման գործընթացը:
Իսրայելը եւ Եգիպտոսը մարտի 16-ին համաձայնության են եկել Թել Ավիվի եւ Շարմ Էլ Շեյխի միջեւ ուղիղ ավիահաղորդակցություն բացելու շուրջ: Այդ մասին հայտնել է հրեական պետության կառավարության ղեկավար Նաֆտալի Բենետի դիվանատունը։
Կանադան կշարունակի սպառազինություններ մատակարարել Ուկրաինային, այդ թվում օդային տրանսպորտի օգտագործմամբ: Մարտի 16-ին այդ մասին հայտնել է Կանադայի ազգային պաշտպանության նախարար Անիտա Անանդը՝ ՆԱՏՕ-ի երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների՝ Ուկրաինայի իրադրությանը նվիրված արտահերթ հանդիպումից առաջ:
ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանության նախարարները մարտի 16-ի արտահերթ հանդիպմանը կքննարկեն Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության երկարաժամկետ հետեւանքները: Այդ մասին հայտարարել է դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը՝ ժամանելով նիստին։
Ուկրաինայում Ավստրիայի կամ Շվեդիայի օրինակով իր սեփական բանակով ապառազմականացված երկիր ստեղծելու գաղափարը կարող է դիտարկվել որպես փոխզիջում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Պատերազմի դրդապատճառը Ուկրաինայի ձգտումն էր դեպի ՆԱՏՕ և արևմուտք. Աստղիկ Մնացականյան|:
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ներկայացուցիչները մարտի 15-ին միաձայն կողմ են քվեարկել Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն: Այդ մասին ասվում է Twitter-ում կազմակերպության հաղորդագրության մեջ: «Կողմ» է քվեաարկել 216 մարդ, երեքը ձեռնպահ են մնացել:
Ուկրաինայի չեզոք կարգավիճակն այժմ լրջորեն քննարկվում է բանակցություններում՝ անվտանգության երաշխիքների մասին Ռուսաստանի պահանջների հետ մեկտեղ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Ռուս-ուկրաինական ճգնաժամ․ տնտեսական և աշխարհաքաղաքական հետևանքները» խորագրով քննարկում՝ ՈՒՂԻՂ։
Վլադիմիր Զելենսկին Telegram-ում զետեղված իր տեսաուղերձում հայտարարել է, որ Ռուսաստանի հետ ուկրաինական պատվիրակության բանակցությունները պետք է շարունակվեն. դա դժվար է, բայց կարեւոր, կողմերի դիրքորոշումները հնչում են արդեն ավելի իրատեսորեն։ «Հարկավոր է, որ յուրաքանչյուրն աշխատի իր տեղում, այդ թվում՝ Ռուսաստանի Դաշնության հետ բանակցություններում մեր պատվիրակության ներկայացուցիչները:
Ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում մի քանի ղեկավարներ խնդրահարույց հայտարարություններ են արել՝ քաոսային իրավիճակից օգտվելու և իրենց սեփական օրակարգերն առաջ մղելու համար…
Յոթի խմբի (G7) երկրների ներկայացուցիչները մարտի 16-ին կանցկացնեն առցանց բանակցություններ, որոնց ընթացքում կքննարկեն Ուկրաինայի շուրջ իրադրությունը:
Ղազախստանի նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաեւն անհրաժեշտ է համարում արգելք սահմանել պետության ղեկավարի ազգականների քաղաքական պաշտոններ զբաղեցնելու նկատմամբ։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտադիր է մարտի 16-ին հայտարարել Ուկրաինային 1,01 միլիարդ դոլար գումարի ռազմական օգնություն տրամադրելու մասին: Մարտի 15-ին այդ մասին հայտնել է The Wall Street Journal թերթը՝ վկայակոչելով ԱՄՆ-ի վարչակազմի աղբյուրներ։
Ռուսական հատիկավոր վառելափայտի գնման սահմանափակումները խորացնում են էներգետիկական ճգնաժամը, որին բախվում է Մեծ Բրիտանիան: Այդ մասին գրում է The Daily Telegraph թերթը:
Չինաստանի իշխանությունները մարտի 15-ին նոր տիպի կորոնավիրուսով վարակման 5 370 նոր դեպք են արձանագրել, ինչը մոտավորապես 2,3 անգամ գերազանցում է մեկ օր առաջվա ցուցանիշը: Այդ մասին հայտնել է ՉԺՀ-ի Հիգիենայի եւ առողջապահության հարցերի պետական կոմիտեն։
Ղարաբաղյան հակամարտության գոտում Ադրբեջանի սրած ռազմական լարվածությունն ուղեկցվում է ակտիվ դիվանագիտական գործընթացով: Պետք է արձանագրել, որ այս իրավիճակին նախորդեցին Փաշինյանի ու Ալիևի շփումները Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ, ինչպես նաև Ալիև-Էրդողան, Չավուշօղլու-Բայրամով բանակցությունները՝ այս օրերին Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումին զուգահեռ:
Հարավային Կորեան Ուկրաինային ոչ մահացու բնույթի ռազմական օգնություն կտրամադրի, ինչպիսիք գնդականթափանց սաղավարտներն ու ծածկոցներն են, ինչպես նաեւ բժշկական նշանակության իրերը: Այդ մասին հաղորդել է «Ռյոնհապ» գործակալությունը:
Արցախում ճգնաժամային իրավիճակ առաջացնելուն զուգահեռ՝ Ադրբեջանը հրապարակայնացրեց Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի իր 5 սկզբունքները։ Թուրքիան իր հերթին՝ Հայաստանին հորդորում է ընդունել Ադրբեջանի պայմանները: ՀՀ ԱԳՆ-ն հայտարարում է, որ Հայաստանը պատասխանել է Ադրբեջանի պայմաններին և դիմել է ԵԱՀԿ Մինսկի խմբին՝ բանակցություններ կազմակերպելու խնդրանքով։
CNN-ը հաղորդում է, որ Սպիտակ տունը հաստատել է նախագահ Բայդենի մասնակցությունը ՆԱՏՕ-ի հանդիպմանը: