Բաժիններ՝

ՌԴ Սոչիի օդանավակայանը ժամանակավորապես դադարեցրել է չվերթները

Սոչիի օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել թռիչքների անվտանգության ապահովման համար, հայտնել է Ռոսավիացիայի ներկայացուցիչ Արտյոմ Կորենյակոն: Օդանավակայանը ժամանակավորապես ավիաչվերթներ չի ընդունում և չի ուղարկում։

«Քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար դեկտեմբերի 11-ին Մոսկվայի ժամանակով ժամը 19:32-ից ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Սոչիի օդանավակայանի աշխատանքում», – ասված է հաղորդագրության մեջ:

Նա հավելել է, որ օդանավերի անձնակազմերը, ավիադիսպետչերները եւ օդանավակայանի ծառայությունները միջոցներ են ձեռնարկում թռիչքների անվտանգությունն ապահովելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031