![](/banners/BeFunky-design.jpg)
Լոս Անջելեսի անտառային հրդեհների զոհերի թիվն առնվազն 10-ի է հասել
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/MixCollage-09-Jan-2025-07-37-PM-381.jpg)
ԱՄՆ-ի Լոս Անջելեսի օկրուգում անտառային հրդեհների զոհերի թիվն առնվազն 10-ի է հասել։ Այս մասին հաղորդում է CNN հեռուստաալիքը՝ վկայակոչելով տեղի բժշկական զննման բաժանմունքը։
Ավելի վաղ հաղորդվում էր 8 զոհի մասին։
«Գերատեսչությունը ծանուցում է ստացել հրդեհների հետ կապված 10 մահվան դեպքերի մասին»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Լոս Անջելեսի շրջանը տասնյակ հազարավոր բնակիչների համար պարտադիր տարհանման հրաման է տվել։ Վարչաշրջանի հրշեջ պետը խոստովանել է, որ ռեսուրսները սահմանափակ են մեկ կամ երկու խոշոր հրդեհների դեմ պայքարելու համար: Իրավիճակը բարդացնում էր ուժեղ քամին, որը ժամանակավորապես դադարեցրեց օդային ճանապարհորդությունը, իսկ Պալիսադեսի տարածքում հրդեհային հիդրանտները չաշխատեցին: