![](/banners/BeFunky-design.jpg)
Բայդենը հայտարարել է, որ ձգտում են իրական առաջընթաց գրանցել Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններում
![](https://168.am/wp-content/uploads/2024/11/jo-bayden21-1067x600-1.jpg)
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ձգտում են իրական առաջընթացի հասնել ՀԱՄԱՍ շարժման կողմից իսրայելցի պատանդների ազատ արձակման և Գազայի հատվածում հրադադարի հասնելու հարցում։ Բայդենն այդ մասին հայտարարել է Սպիտակ տանը լրագրողների հետ հանդիպմանը։
«Մենք ձգտում ենք հասնել իրական առաջընթացի: Ես այսօր հանդիպեցի բանակցությունների մասնակիցների հետ։ Ես դեռ հույս ունեմ, որ կկարողանանք պատանդների փոխանակում կատարել։ Այժմ այդ փոխանակմանը խոչընդոտում է ՀԱՄԱՍ-ը։ Բայց ես կարծում եմ, որ մենք կարող ենք հասնել դրան: Մենք պետք է հասնենք դրան»,- հավելել է Բայդենը։