![](/banners/BeFunky-design.jpg)
Բայդենը շնորհավորել է Լիբանանի նոր նախագահին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ
![](https://168.am/wp-content/uploads/2024/11/jo-bayden21-1067x600-1.jpg)
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հունվարի 9-ին ողջունել է Ժոզեֆ Աունի՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելը և հույս հայտնել, որ երկիրը կվերականգնվի լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժման և Իսրայելի միջև հակամարտությունից հետո։
Այս մասին ասվում է Բայդենի հայտարարության մեջ, որը հրապարակվել է Սպիտակ տան կայքում։
«Այժմ նախագահ Աունն առանցքային դեր կխաղա, քանի որ Լիբանանը և Իսրայելը լիովին պահպանում են հրադադարի ռեժիմը, և հարյուր հազարավոր մարդիկ վերադառնում են իրենց տներ, իսկ Լիբանանը վերականգնվում է: Ես վստահում եմ նախագահ Աունին: Ես հաստատ հավատում եմ, որ նա հարմար ղեկավար է այս ժամանակի համար»,- հավելել է Բայդենը։
Բայդենի խոսքով՝ Լիբանանի ժողովուրդն ընտրել է խաղաղության, անվտանգության, ինքնիշխանության և վերականգնման ուղին, որով նա կընթանա միջազգային հանրության աջակցությամբ: ԱՄՆ-ի ղեկավարը նաև խոստացել է աջակցել լիբանանցիներին այդ նախաձեռնություններում։