Աշխարհի ամենաազդեցիկ անձնագրեր ունեցող երկրների ցանկում Թուրքիան 46-րդն է

«Henley & Partners» միջազգային խորհրդատվական ընկերությունը հրապարակել է 2025-ի աշխարհի ամենաազդեցիկ անձնագրեր ունեցող երկիրների ցանկը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հրապարակված ցանկում ընդգրկված են այն երկրները, որոնց անձնագրեր ունեցողները կարող են այցելել տարբեր երկրներ՝ առանց վիզայի անհրաժեշտության։

2025-ի ամենաազդեցիկ անձնագիր ունեցող երկրների ցանկը գլխավորում է Սինգապուրը։ Այդ երկրի անձնագիր ունեցողների համար 27 ուղղությունից հասանելի է 195-ը։

Եվրոպական չորս երկիր, ինչպես նաև Ֆինլանդիան և Հարավային Կորեան, կիսում են երրորդ տեղը՝ 192 երկիր առանց վիզայի մուտք գործելու հնարավորությամբ։

Այս ցանկում Թուրքիան զբաղեցնում է 46-րդ տեղը՝ 116 երկիր առանց վիզայի մուտք գործելու հնարավորությամբ։ 46-րդ տեղը Թուրքիան կիսում է Ռուսաստանի հետ։ Թուրքիային ու ՌԴ-ին հաջորդում են Վենեսուելան և Մոլդովան, այնուհետև Վրաստանը։

Նշենք, որ Թուրքիան 2024 թվականին զբաղեցրել էր 52-րդ տեղը։

Տեսանյութեր

Լրահոս