Բաժիններ՝

ԵՄ-ն ՌԴ սառեցված ակտիվներից ստացված եկամուտներից 3 մլրդ եվրո է տրամադրել Ուկրաինային

Եվրամիությունը G7-ից (Մեծ յոթնյակ) 3 միլիարդ եվրո է փոխանցել Ուկրաինային վարկի տրանշի տեսքով. այս գումարը Ռուսաստանի Դաշնության սառեցված ակտիվների վերաներդրումից ստացված եկամուտն է: Այս մասին X սոցիալական ցանցում հունվարի 10-ին հայտարարել է Եվրահանձնաժողովի (ԵՀ) ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։

Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալն իր հերթին Telegram-ում հաստատել է ԵՄ-ից միջոցների փոխանցումը։ Նրա խոսքով՝ նախաձեռնությունը նախատեսում է Ուկրաինային 50 մլրդ դոլար հատկացնել, որից 20 դոլարը պետք է տրամադրի Եվրամիությունը, գրում է iz.ru-ն։

Շմիգալը հավելել է, որ միջոցները կօգտագործվեն «Ուկրաինայի բյուջեի առաջնահերթ ծախսերի համար»։

«Այս գումարն ապահովվել է ռուսական սառեցված ակտիվներից ստացված եկամուտներով»,- ասվում է Ուկրաինայի վարչապետի հրապարակման մեջ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս