Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Լիբանանի նորընտիր նախագահին

Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։  Այս մասին ՀՀ վարչապետը գրառում է կատարել X-ի իր միկրոբլոգում։

«Շնորհավորում եմ Ժոզեֆ Աունին՝ Լիբանանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ Հավատում եմ, որ նախագահ Աունի պաշտոնավարումը եղբայրական Լիբանանի համար կայունության և բարգավաճման նոր դարաշրջան կբերի»,-նշել է Հայաստանի վարչապետը:

Երկու տարուց ավելի Լիբանանի նախագահի պաշտոնը թափուր մնալուց հետո խորհրդարանը բանակի հրամանատար, գեներալ Ժոզեֆ Աունին ընտրել է երկրի նախագահ։

Աունն ընտրվել է քվեարկության երկրորդ փուլում 99 ձայն ստանալու արդյունքում, որին մասնակցել են բոլոր 128 պատգամավորները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031