Բաժիններ՝

Պուտինի և Թրամփի հանդիպման համար նախապայմաններ պետք չեն. Պեսկով

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ԱՄՆ-ի ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հանդիպելու պատրաստակամություն են հայտնում, սակայն այս ուղղությամբ կոնկրետություններ դեռ չկան: Այդ մասին հայարարել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նաև նշել է, որ երկու քաղաքական առաջնորդների հանդիպման համար նախապայմաններ պետք չեն։

«Նախագահ Պուտինը քանիցս հայտարարել է, որ պատրաստ է միջազգային առաջնորդների, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի հետ շփումներին: Նախագահն ինքը քանիցս ասել է այդ մասին, մենք քանիցս ասել ենք այդ մասին: Դրա համար պայմաններ չեն պահանջվում: Պահանջվում է երկխոսություն վարելու երկկողմ ցանկություն և քաղաքական կամք՝ երկխոսության միջոցով լուծելու առկա խնդիրները»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

«Մենք տեսնում ենք, որ պարոն Թրամփը նույնպես հայտարարում է երկխոսության միջոցով խնդիրները լուծելու իր պատրաստակամության մասին: Մենք ողջունում ենք դա»,- ընդգծել է նա։Պեսկովի խոսքով՝  հանդիպման կազմակերպման հետ կապված «ոչ մի կոնկրետություն չկա»։

«Մենք ելնում ենք հանդիպման հարցում փոխադարձ պատրաստակամությունից: Ամենայն հավանականությամբ, երբ պարոն Թրամփը կմտնի Օվալաձև աշխատասենյակ, ինչ-որ տեղաշարժեր կլինեն»,- ասել է Կրեմլի խոսնակը։

Պուտինի և Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպման պատրաստակամության մասին Թրամփի հայտարարությունը մեկնաբանելու լրագրողների խնդրանքին Պեսկովը պատասխանել է, որ այս հարցում էլ կոնկրետություններ չկան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031