![](/banners/BeFunky-design.jpg)
Թրամփն ու Պուտինը կհանդիպեն
![](https://168.am/wp-content/uploads/2018/07/Putin-Tramp1.jpg)
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը ուրբաթ օրը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկություն է հայտնել հանդիպել իր հետ, կողմերը նման հանդիպման համար նախապատրաստական աշխատանքներ են տանում, այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Պուտինը ցանկանում է հանդիպել, և մենք դա կազմակերպում ենք»,- ասել է Թրամփը լրագրողներին։
Պատասխանելով իր, Պուտինի և Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի եռակողմ հանդիպման հնարավորության մասին հարցին՝ Թրամփը պատասխանել է, որ դա կորոշվի ավելի ուշ։