![](/banners/BeFunky-design.jpg)
Խաղաղության վերաբերյալ Փաշինյանի դրական ուղերձները կարևոր ենք համարում. Ֆիդան
![](https://168.am/wp-content/uploads/2024/02/1129556.jpg)
Մեր տարածաշրջանում բացվել է տևական խաղաղության, կայունության և բարգավաճման պատմական հնարավորությունների պատուհան. ես հավատում եմ, որ Հայաստանը կգործի երկարաժամկետ ռազմավարական ընկալմամբ. այս մասին, ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը:
«Կարևոր ենք համարում վարչապետ Փաշինյանի դրական ուղերձներն այս ուղղությամբ։ Նա դիրքորոշում է հայտնում խաղաղության օգտին և նպաստում այս գործընթացում դրական առաջընթացին։ Մենք շարունակում ենք աջակցել կողմերի միջև առանց միջնորդների երկկողմ բանակցություններին։ Խաղաղության հաստատումն իր հետ կբերի նոր հնարավորություններ, որոնք նմանը չունեն մեր տարածաշրջանի զարգացման գործում», – ասել է թուրք պաշտոնյան։
Նրա խոսքով՝ Անկարան ցանկանում է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրում և որ այս հարցում Թուրքիան շարժվելու է Ադրբեջանի հետ ուս ուսի տված: