Աֆղանստանում մի շարք ինքնաթիռներ չեն կարողանում թռիչքներ իրականացնել Մազար-ի-Շարիֆ միջազգային օդանավակայանից: Թռիչքների որոշ կազմակերպիչներ հայտնել են, թե պետդեպը բավարար քայլեր չի ձեռնարկում թռիչքները հնարավոր դարձնելու համար:
Աֆղանստանում բնակվող կանայք չեն կարողանա զբաղվել սպորտի այնպիսի տեսակներով, որոնց դեպքում արտաքին տեսքը չի համապատասխանում շարիաթի նորմերին: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» շարժման մշակույթի հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Ահմադուլլա Վասիկը:
Ուզբեկստանը ողջունում է Աֆղանստանում ժամանակավոր կառավարության ձևավորումը և հուսով է, որ այնտեղ ներազգային համաձայնություն կհաստատվի: Այս մասին ասվում է Ուզբեկստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցչի հայտարարության մեջ:
Նշվում է, որ Սուգան նաև ծրագրում է մասնակցել ԱՄՆ, Հնդկաստանի և Ավստրալիայի առաջնորդների հետ քառակողմ հանդիպմանը:
Չինաստանի իշխանություններն Աֆղանստանին 200 մլն յուանի (շուրջ 30 մլն ԱՄՆ դոլար) օգնություն կտրամադրեն: Այս մասին հայտարարել է Չինաստանի ԱԳՆ ղեկավար Վան Ին:
ՌԴ Պետդումայի պատգամավորների ընտրություններում վաղաժամկետ քվեարկել է արդեն ավելի քան 41,8 հազար ընտրող: Այդ մասին հայտնել է ԿԸՀ-ի նախագահ Էլլա Պամֆիլովան:
Նախընտրական հանրահավաքից հետո ցուցարարները քարեր էին նետել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի վրա. բարեբախտաբար, նա վնասվածքներ չի ստացել:
Թուրքիայի Հանրապետության հիմնադիր և առաջին նախագահ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի անվան շուրջ հերթական սկանդալն է հասունանում: Այս անգամ դեպքը տեղի է ունեցել Կիպրոսում: Բանն այն է, որ Կիպրոսի կրթության նախարարությունը հատուկ շրջաբերական է տարածել՝ պահանջելով, որ անգլերենի ուսուցիչները պատռեն դպրոցներին բաժանված անգլերեն գրքերում Աթաթուրքի մասին պատմող էջերը:
«Թալիբան» շարժումը, որը հայտարարել է Աֆղանստանի ժամանակավոր կառավարության կազմը, չի կատարում պահանջները, որոնք ավելի վաղ առաջադրվել էին համաշխարհային հանրակցության կողմից: Այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳ նախարարության ներկայացուցիչը:
Ուժեղ պայթյուն է տեղի ունեցել Mesko զինագործարանում, որը գտնվում է կենտրոնական Լեհաստանի Սկարժիսկո-Կամեննայա քաղաքում: Այդ մասին հաղորդում է Polsat հեռուստաալիքը:
Մեքսիկայի հարավարեւմտյան Գերերո նահանգում տեղի ունեցել 7,1 մագնիտուդով երկրաշարժ, ցնցումներն զգացվել են նաեւ մայրաքաղաքում:
Պակիստանը մտադիր է Ռուսաստանից գնել «Սպուտնիկ V» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առնվազն 10 մլն չափաբաժին: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում: Այս մասին հայտարարել է Մոսկվայում Պակիստանի դեսպան Շավքաթ Ալի Խանը։
Վերջին օրերին Լեհաստանի սահմանապահ ծառայությունը գրանցել է Բելառուսի կողմից սահմանի անօրինական հատման փորձերի թվի աճ: Սամանապահների տվյալներով՝ ԵՄ թափանցելու հույս ունի ավելի քան 10 հազար մարդ: Այդ մասին հաղորդել է Deutsche Welle-ն:
Ադրբեջանն ու Թուրքիան իրենց կնքած ռազմական համագործակցության մասին համաձայնագրի շրջանակներում Ադրբեջանի օկուպացրած Քաշաթաղի շրջանում համատեղ մարտավարական զորավարժություններ են սկսել։ Այս մասին նախօրեից հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները: Ըստ տարածված տեղեկատվության՝ զորավարժությանը մասնակցում են երկու երկրի զինված ուժերի ներկայացուցիչները, նպատակը փոխգործակցության և ռազմական գործողությունների ժամանակ մարտական ներդաշնակության բարձրացումն է, այդ թվում՝ հրամանատարների կողմից ռազմական որոշումների և ստորաբաժանումների […]
«Թալիբան» շարժումը արգելում է լրատվամիջոցներին լուսաբանել բողոքի ակցիաները և կոչ է անում լրագրողներին խուսափել այդ միջոցառումներից: Ինչպես փոխանցում է «Ռիա-նովոստի»-ն, այդ մասին հայտարարել է թալիբների ներկայացուցիչ Զաբիուլլա Մուջահիդը:
Ռուսաստանի Դաշնությունում 39 մլն ռուսաստանցի ստացել է COVID-19-ի դեմ պատվաստումների երկու դեղաչափն էլ։
Աֆղանստանում վերջանում են պարենային եւ կենսականորեն անհրաժեշտ մյուս ապրանքների պաշարները: Այդ մասին, սեպտեմբերի 7-ին հաղորդել են ՄԱԿ-ի հումանիտար հարցերի համակարգման վարչությունում (ՄԱԿ-ի ՀՀՀՎ):
Հաղորդման համաձայն՝ հրթիռակոծության հետևանքով սպանվել է թուրքական բանակի մեկ զինծառայող, 4 զինծառայող էլ վիրավորվել է:
Ուկրաինան ամերիկացի գործընկերների հետ բանակցություններում առաջ է քաշում անայցագիր ռեժիմի եւ ԱՄՆ-ի հետ ազատ առեւտրի գոտու շուրջ համաձայնագրեր կնքելու գաղափարը:
Թալիբներն սկսել են կրակել Քաբուլում հակապակիստանյան ակցիայի մասնակիցներին ցրելու համար:
Հնդկաստանի Քերալա նահանգում 11 մարդու մոտ հայտնաբերվել են մահացու վտանգավոր Nipah վիրուսի ախտանշաններ, նրանց վիճակը կայուն է:
Իսրայելի բանակը հարվածներ է հասցրել Գազայի հատվածի մի քանի թիրախների՝ ի պատասխան այնտեղից արձակված հրկիզիչ խառնուրդով օդապարիկների, որոնք հրդեհներ են առաջացրել երկրի հարավում:
Ճապոնիայի կառավարության գլխավոր քարտուղար Կացունոբու Կոտոն հայտարարել է, որ Կուրիլյան կղզիներում հատուկ տնտեսական գոտի ստեղծելու Մոսկվայի պլանները չեն համընկնում Տոկիոյի դիրքորոշման հետ։
Լիբիայի նախկին նախագահ Մուամար Քադաֆիի որդին՝ Սաադին, դուրս է եկել Տրիպոլիից բանտից, ինչից հետո ուղեւորվել է Թուրքիա:
«Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» ղեկավար, քաղաքագետ Թևան Պողոսյանն այն կարծիքին է, որ Հայաստան ունի հնարավորություն՝ Արցախի հարցի վերաբերյալ սպասվող բանակցություններում շահեկան դիրքերից հանդես գալու, բայց ըստ նրա՝ Հայաստանի ներկայիս իշխանությունները չեն օգտագործի այդ հնարավորությունը:
«Կարծում եմ՝ Ռուսաստանը ԵԱՀԿ Մինսկի խմբի, Հայաստանի և Թուրքիայի հետ հարաբերություններով կարող է փորձել մասամբ լուծել այս հարցը: Չի բացառվում, որ Ռուսաստանը պատրաստ է նաև դրամատիկ և անպասելի լուծումների խաղաղապահների մասով, չէր բացառվում նաև, որ այս հարցը քննարկման դրվի միջազգային հարթակներում: Բարդ խաղ է ընթանում Ղարաբաղյան հակամարտության շուրջ, հարաբերությունների բարդ համակարգ է գործում և, ինչպես երևում է, այս հարցում կոնսենսուսի հասնելը գրեթե բացառված է»,- ասաց նա:
Լիբիայի նախագահական խորհուրդը բանտից ազատ է արձակել Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի անձնական քարտուղար Ահմեդ Ռամադանին:
Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի է ունեցել Թալիբանի ներկայացուցիչների հանդիպումը ՌԴ և Թուրքիայի ներկայացուցիչների հետ։ Այս մասին հայտնում է Cnnturk-ը։
RA News յութուբյան ալիքը հավաքել ու հրապարակել է «Սոլովյով լայվ» հաղորդման եթերում ռուսաստանցի լրագրող, հեռուստահաղորդավար, հրապարակախոս Վլադիմիր Սոլովյովի՝ ավելի վաղ, պատերազմից անմիջապես հետո արված մեկնաբանությունները 44-օրյա պատերազմի վերաբերյալ:
«Ֆիզուլիում միջազգային օդանավակայանի բացումը կմիավորի ամբողջ տարածաշրջանը»,- այս մասին ադրբեջանական Report լրատվական գործակալության հետ զրույցում ասել է ամերիկացի վերլուծաբան, գրող և քաղաքական մեկնաբան Փոլ Գոբլը։