
Զինադադարից հետո Գազայում ավելի քան 70 մարդ է սպանվել

Զինադադարի մասին համաձայնագրի հռչակումից ի վեր իսրայելական հրետակոծությունների պատճառով Գազայի հատվածում ավելի քան յոթանասուն խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին հայտնում է պաղեստինյան Al Aqsa հեռուստաալիքը՝ վկայակոչելով Գազայի քաղաքացիական պաշտպանությանը։
«Զինադադարի մասին համաձայնագրի հայտարարումից ի վեր, սիոնիստական օկուպացիոն ուժերը սպանել են 71 մարդու, այդ թվում՝ 61-ը՝ Գազա քաղաքում», – ասել է տարածաշրջանի քաղաքացիական պաշտպանության ներկայացուցիչ Մահմուդ Բասալը։
Ավելի վաղ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակը հայտարարել էր, որ ՀԱՄԱՍ-ը մերժում է հրադադարի համաձայնագրերը՝ փորձելով լրացուցիչ զիջումներ կորզել:
Միաժամանակ, ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները հայտարարեցին իրենց հավատարմությունը Գազայում հրադադարի մասին համաձայնագրին, որը ձեռք է բերվել միջնորդների օգնությամբ։